Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հուլիսի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու գործընթացը կազմակերպելու համար խորհրդատուի ընտրության մրցութային միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հ. Աբրահամյանի ղեկավարությամբ: Նիստում, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել ՀՀ ջրտնտպետկոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերությունների /նրանց մասնաճյուղերի/ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի պարտադիր դրույթները և դրանց հիման վրա մշակված փակ բաժնետիրական ընկերության գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու օրինակելի պայմանագիրը: Հավատարմագրային կառավարման հանձնելու հիմնական պայմանները ներառում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 17-ի N440 որոշմամբ հաստատված՝ վարձավճարների հավաքագրման մակարդակի, ջրօգտագործման խնայողական ռեժիմի և համակարգի կառավարման արդյունավետության ծրագրային ցուցանիշները: Պայմանագրով նախատեսվում է «Հավատարմագրային կառավարչի վարձատրություն»՝ ծրագրով նախատեսված հավաքագրման և դրա աճի տեմպի ցուցանիշներն ապահովելու դեպքում հասույթի 10 տոկոսի չափով, և լրացուցիչ վարձատրություն՝ այդ ցուցանիշները գերակատարելու դեպքում: Պետական գույքը հավատարմագրային կառավարման է հանձնվում 5 տարով, նախատեսված է պայմանագրի վերակնքման հնարավորություն ևս 5 տարի ժամկետով:
Նոյեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ