Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 ապրիլի 2008


ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր տասնամյա գործունեության ընթացքում բազմաթիվ կարևորագույն բարեփոխումներ իրականացվեցին, ներառյալ սղաճի մեղմումը, բանկային վերահսկողության գործուն համակարգի ներդրումն ու փողերի լվացմանը հակազդող օրենսդրության մշակումը։ Բարեփոխումների շարունակականության և ինտելեկտուալ կառավարման սկզբունքներին Ձեր ընդգծված նվիրվածությունն էապես նպաստեց առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված` Հայաստանի նոր կառավարության ջանքերի հաջողությանը։ Մենք գիտենք, որ Դուք բարձր եք պահելու նշաձողը և վստահ ենք, որ անպայման կհասնեք Ձեր նպատակներին։

15 տարի շարունակ, ԱՄՀ-ն արդյունավետ համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ՝ տնտեսական քաղաքականության և բարեփոխումների ոլորտում, այդ թվում՝ աղքատության կրճատմանն ու տնտեսական աճին միտված երեք ծրագրերի շրջանակում։ Կարող եք վստահ լինել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ առավելագույնս սատարելով Հայաստանում տնտեսական զարգացմանն ու բարեփոխումների դինամիկայի պահպանմանն ուղղված Ձեր ջանքերին։

Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ»։


 ****


ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի տիար Սարգսյան,


Մեր սրտաբուխ շնորհավորությունները կներկայացնենք Ձեզի` Հայաստանի Հանրապետության վարչապետի Ձեր նշանակումին առիթով:


Մենք վստահ ենք, որ Մայր Հայրենիքի մեջ, մանավանդ ներկա օրերուն, հարմարագույն անձն եք, որ պիտի կարենաք այս խիստ պատասխանատու պաշտոնը վարել և տարիներու Ձեր փորձառությունը օգտագործել երկրի բարօրության և բարգավաճման ի նպաստ:


Շնորհավորելի է նաև նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, որ իմաստությունն ու հեռատեսությունը ունեցավ Ձեզի նման հմուտ անձի մը վստահելու վարչապետի պաշտոնը:


Ձեր հայրենասիրությունը, Հայ եկեղեցվո հանդեպ Ձեր ցուցաբերած մոտիկ սերն ու հարգանքը ու Ձեր իմացական մասնագիտությունը դրական հատկանիշներ են, որ Դուք պիտի կարենաք լավագույն և հաջողագույն կերպով հառաջ տանիլ Ձեր պարտականություններն ու պատասխանատվությունները:


Մենք կաղոթենք առ Աստված, որ Իր շնորհները առատացնե Ձեր վրա և առաջնորդ հանդիսանա Ձեզի` Ձեր նոր առաքելության ճամբուն մեջ»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ