Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հուլիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում հավանության արժանացավ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նպատակ ունի կարգավորել իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման գործընթացը, մասնավորապես, սահմանել հստակ ժամկետներ‘ վերջինիս իրականացումն արագացնելու համար: Մի շարք բաժնետիրական ընկերություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու մասին որոշմամբ, կառավարությունը 28 ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները (հիմնադրի լիազորությունները) փոխանցեց ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը: «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների և կենդանական հավաքածուների արտահանման և ՀՀ տարածք ներմուծելու, ինչպես նաև բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու կարգերը: Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, սահմանեց, որ վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար ՀՀ կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Նույն որոշմամբ, կառավարությունը հաստատեց շահումով խաղի և խաղատան կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը: Նիստում հաստատվեցին նաև ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների ցանկը և վաճառքի նվազագույն գները: Որոշումը բխում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի կանոնակարգելու «փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացը: ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում, այնուհետև՝ յուրաքանչյուր ամիս, մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել տեղեկություններ «փոքր» օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ, ինչպես նաև ամեն օր հայտարարությունների համար հատկացված տեղում փակցնել վերոհիշյալ որոշմամբ սահմանված կարգով մասնավորեցված «փոքր» օբյեկտների ցանկը: Որոշում ընդունվեց նաև մի շարք լուծարված բաժնետիրական ընկերությունների գույքը մասնավորեցնելու մասին: Կառավարության անդամները հաստատեցին Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ կայացվեցին նաև բարեգործական որակված 8 ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների մասին: Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթացը վերսկսելու և աշխատանքները կազմակերպելու նպատակով, կառավարությունը որոշեց վերսկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի աշխատանքները և ուժը կորցրած ճանաչել 2001 թ. մայիսի 8-ի N411 որոշումը, որը վերաբերում է ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելուն: Նիստում որոշվեց նաև ստեղծել «Արմենիա» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն‘ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայության վերակազմակերպման ձևով: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց հաստատել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված‘ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ