Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 ապրիլի 2008


ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո Տիգրան Սուրենի,


Ի սրտե և ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ճանաչելով Ձեզ որպես ֆինանսատնտեսական ասպարեզի հմուտ և հեղինակավոր գործչի՝ լիահույս եմ, որ Ձեր ղեկավարությամբ ՀՀ կառավարությունը առաջիկա տարիներին կծավալի բավական արդյունավետ գործունեություն, լուծումներ կգտնի այն հիմնախնդիրներին, որ նախանշված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում։ Անկասկած, Ձեր բանիմացությունն ու նախանձախնդրությունը լավագույն խթան կլինեն Հայաստանի սոցիալ-տնտեսական արագ զարգացման համար։


Վստահ եմ, որ Դուք մեծ ու գնահատելի ներդրում կունենաք ՀՀ և ԼՂՀ կապերի ու համագործակցության հետագա խորացման գործում, Ձեր նշանակալի դերակատարությունը կապահովեք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի ընդհանրական շահերի։


Ձեզ արգասավոր գործունեություն եմ մաղթում։ Քաջառողջություն, տոկունություն և լավատեսություն Ձեզ»։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ