Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյին, որը միաժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի օգնականն է: Վարչապետը բարձր է գնահատել մեր երկրում ՄԱԿ-ի գործունեությունը, որոնք ներառել են կարևորագույն մի քանի ուղղություններ՝ տնտեսական բարեփոխումներ, չքավորության դեմ պայքար, հետճգնաժամային վերականգնում և պայքար աղետների դեմ, բնապահպանություն, կրթություն, համայնքային զարգացում և այլն: Անդրանիկ Մարգարյանը կազմակերպության դերը կարևորել է նաև նվիրատուների աշխատանքի համակարգման, տարածաշրջանային համագործակցության ծրագրերի մշակման ու դրանց իրագործմանն աջակցելու բնագավառներում: Վարչապետը շեշտել է անցումային շրջանում գտնվող երկրների առանձնահատկությունները, այդ երկրների իրական պահանջները հաշվի առնելու կարևորությունը, որի հետ միանգամայն համաձայնել է պրն Միժեյը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրին՝ կարևորելով համընդհանուր ջանքերով այդ փաստաթղթի մշակումը և իրագործումը: ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը շնորհավորել է անկախացումից ի վեր բազում դժվարություններ ունեցած Հայաստանում տնտեսական աճի արձանագրման առիթով, որը սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար կարևոր նախապայման է: Պրն Միժեյը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր կոմիտեում, որը այդ զարգացման հարցերում կազմակերպության կողմից խորհրդատվություն ու աջակցություն տրամադրող հիմնական մարմինն է, Հայաստանը կունենա իր ուրույն տեղն ու դերը: Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի, որոշումների իրագործման ընթացքը մշտապես կգտնվի կառավարության ուշադրության կենտրոնում, ինչպես եղել է մինչ այժմ, և կշարունակվի սերտ համագործակցությունը այդ կազմակերպության երևանյան գրասենյակի հետ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ