Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 ապրիլի 2008

 ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Այս օրն այն խորհրդանշական առիթներից է, երբ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է րոպե առաջ սիրո, գնահատանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր ուղղել մեր մայրերին ու կանանց. մեր մայրերին, ովքեր մեզանում սերմանել են գեղեցիկի ու բարու առողջ ծիլերը, մեր կանանց, ովքեր մեր սերունդներին են փոխանցում ընտանիքն ու հայրենիքը սիրելու զգացմունքն ու հավատարմությունը` մեր ազգային ավանդույթներին:

Գարնանային այս գեղեցիկ տոնին մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, սեր ու նորանոր հաջողություններ»:

 

  

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ