Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական աշխատանքն ավարտած Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անտտի Կոյստինենին: Պարոն Կոյստինենը Հայաստանի Հանրապետութունում հավատարմագրվել է 1992 թ. օգոստոսի 7-ին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Դրանք ավելի նպատակային և արդյունավետ դարձան հատկապես 1995 թ. հետո, երբ Ֆինլանդիան դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Վարչապետը հավաստեց, որ այսօր ևս մեծ հնարավորություններ կան երկկողմ հարաբերությունները գործնական առումով ավելի սերտացնելու համար: Պարոն Կոյստինենը իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Հայաստանում իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված գործնական աջակցության համար, նշեց, որ թեև Հայաստանը և Ֆինլանդիան փոքր երկրներ են, աշխարհագրական տեսակետից իրարից հեռու, բայց ունեն համագործակցության, երկկողմ հարաբերությունները սարտացնելու զարգացման լավ հնարավորություններ, հատկապես զբոսաշրջության և առևտրի բնագավառներում: Պարոն Կոյստինենի խնդրանքով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին, կառավարության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին վերաբերող նրան հետաքրքրող հարցերին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ