Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 ապրիլի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն և համատեղ ու երկարատև աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.

«Հատուկ ցանկություն եմ ունեցել գալ այստեղ`շնորհակալություն հայտնելու համար ձեզ բոլորիդ` համատեղ և երկարատև աշխատանքի համար: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ պարգևեց տասը տարվա ընթացքում պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության համար: Չափազանց հետաքրքիր, բարդ, կարևոր և բովանդակային առումով հագեցած տարիներ էին: Մեծ ճանապարհ է անցել երկիրը իր զարգացման մեջ: Լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել երկրում` բոլոր ուղղություններով, և հիմնական այդ բարեփոխումների նպատակը, իհարկե, երկրի արդիականացումն էր: Արդյունքներն ակնհայտ են. մեր քաղաքացիների կյանքի որակը նկատելիորեն բարելավվել է, բայց բոլորս պետք է նաև գիտակցենք, որ շատ և շատ անելիքներ դեռ առջևում են: Նոր նախագահի և նոր կառավարության առջև բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած և խնդիրներ, որոնց լուծումը ո՛չ պակաս դժվար, ո՛չ պակաս պատասխանատու է լինելու և ճակատագրական է լինելու երկրի համար: Դա առաջին հերթին տնտեսական ոլորտում երկրորդ սերնդի բարեփոխումներն են, որոնց համար ավելի խոր արհեստավարժություն, ավելի խոր մասնագիտական գիտելիքներ են պետք լինելու և, իհարկե, միգուցե, ավելի մեծ ջանքեր են պահանջվելու: Եվ պետք է հաշվի առնեք, որ այս ամենը ապագա իշխանությունների համար` կատարելու տեսանկյունից, ավելի բարդ ժամանակահատվածում է լինելու, քանի որ բոլոր կանխատեսումներով համաշխարհային տնտեսության անկում է ենթադրվում և այդ տեսանկյունից, իհարկե, նոր իշխանությունների համար, նոր կառավարությունների համար, որոշակի բարդություններ հաղթահարելու առումով, ավելի մեծ կամք, ուժ, եռանդ է պահանջվելու: Հայաստանի Հանրապետության առջև կանգնած է և շարունակում է կանգնած մնալ կարևորագույնը` անվտանգության խնդիրը: Անցած տարիների ընթացքում աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, մեր տարածաշրջանը շարունակում է լի մնալ հակասություններով և հետևողական քայլեր են անհրաժեշտ լինելու ձեռնարկել երկրի անվտանգությունը է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ, բանակի մարտունակությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իհարկե, այս ամենը պետք է, իմ կարծիքով, զուգորդվի ճկուն և համարժեք դիվանագիտական քայլերով: Համոզմունք ունեմ, որ պետք է քայլեր ձեռնարկվեն պետականության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ: Կան ուժեր` նաև դրսում, որոնց համար կայուն և բարգավաճ Հայաստանը ցանկալի չէ: Ցավոք, կան նաև դրսում գործիչներ, որոնք պատրաստ են այդ նպատակին ծառայելու: Թույլ, ազդեցությունների նկատմամբ զգայուն երկիրը չի կարող ապահովել երկրի և իր քաղաքացիների անվտանգությունը և չի կարող ապահովել նաև ժողովրդավարական լուրջ ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք, և, իհարկե, իմ ցանկությունը, իմ հորդորն այն է, որ ապագա նախագահը, կառավարությունը հաջողեն այս մարտահրավերներին համարժեք պատասխան տալու իրենց աշխատանքի մեջ:

Շնորհակալություն ձեզ: Բոլորիդ լավ տրամադրություն եմ ցանկանում և ամենայն բարիք»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ