Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն տկն Հիլդեգարդ Գաշեկին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տկն Գաշեկին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այդ պաշտոնում նրան փոխարինողը նույնպիսի հաջողությամբ կշարունակի գործակցությունը Հայաստանի հետ: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Եվրոբանկի գործունեությունը մեր երկրում և առաջիկայի համար կարևորել տնտեսության մասնավոր հատվածի հետ աշխատանքի ակտիվացումը, բազմաբնույթ ծրագրերի իրագործումը, այդ թվում‘ փոքր ու միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և կառավարությանը‘ իր պաշտոնավարման ընթացքում ըստ ամենայնի աջակցելու, լավագույնս համագործակցելու համար, վստահեցրել է, որ բանկը նպատակադրված է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարության ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը: Նա ընդգծել է հատկապես էներգետիկայի, ֆինանսա-բանկային, փոքր ու միջին ձեռնարկատիրության և մի շարք այլ ոլորտներում ՎԶԵԲ-ի առաջնահերթ խնդիրներն ու ներդրումային ծրագրերի նպատակները: Տիկին Գաշեկը նշել է, որ աշնանը հրավիրվելիք ներդրողների համաժողովին Եվրոբանկը դարձյալ կաջակցի Հայաստանին‘ ներդրումների ներգրավման գործում: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետագա աշխատանքում հաջողություն է մաղթել տիկին Հիլդեգարդ Գաշեկին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ