Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 ապրիլի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Սերժ Սարգսյանը կառավարության նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ որևէ խնդիր` կապված առաջին եռամսյակի մուտքային մասի ապահովման հետ, չի եղել, ավելին` 5,7 մլրդ դրամով գերակատարվել է եռամսյակային ծրագիրը:


Նիստի քննարկմանը դրված հարցերից գործադիրը հաստատել է ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008 թվականի ծրագիրը: Սահմանվել է, որ ծրագրի իրականացման համար հատկացված և որոշման մեջ նշված գումարները` բյուջետային համապատասխան հոդվածով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են ծրագրում նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանների հիման վրա նվիրաբերելու նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման համաձայն, ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման, ինչպես նաև ոռոգման սեզոնն արդյունավետ կազմակերպելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն կարգավորում է ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխառությունների, ներկայացուցչական ծախսերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված այլ հարաբերություններ: Նույն որոշմամբ, նշված օրինագծի ընդունման հետ կապված, հավանություն է տրվել ՀՀ քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքերում, ինչպես նաև մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս: Նշվել է, որ ներկայացված օրինագծերի փաթեթը համալիր ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է հարկային վարչարարության բարելավումը և կանխիկ գործառնությունների կրճատումը, ինչը կարող է նպաստել ստվերային տնտեսության նվազմանը: Որոշումը համարելով ընդունված, վարչապետը հանձնարարել է, այդուհանդերձ, ևս մեկ անգամ այն քննարկել ՀՀ վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդում:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներում գտնվող, 202 մլն 920.6 հազար դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով շենքերով և շինություններով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 125860.0 քմ ընդհանուր մակերեսով հողամասերով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց և այդ գույքն ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է վարչության պետին` նշված գույքից երեք մասնաշենքերով հանրակացարանը, հյուրանոցային համալիրը, մարզահամալիրն ու ավտոկայանատեղը նվիրաբերել Մեծամորի քաղաքային համայնքին (ընդ որում` հանրակացարանի նվիրաբերությունը կատարել հետագայում այնտեղ բնակվողներին անհատույց սեփականաշնորհելու պայմանով), իսկ օժանդակ տնտեսությունը (անավարտ շինարարության օբյեկտ)` Մայիսյան գյուղական համայնքին` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով:


Նիստում կառավարությունը որոշել է երկրորդ խմբի հաշմանդամ Թաթուլ Ավանյանին տրամադրել 23 մլն 262 հազար դրամ` Երևան քաղաքում երեք սենյականոց բնակարան ձեռք բերելու համար: Որոշումն ընդունվել է «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի N947 որոշմամբ հաստատված «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» կարգի պահանջներին համապատասխան:


«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է քաղաքացիական հատուկ ծառայության և զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը:


Կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 14 մլն 404 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. սեպտեմբերի 14-22-ը Երևանում անցկացվելիք խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպման նպատակով «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին, որպես նվիրաբերություն տրամադրելու համար:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 5 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 4 մլն 800 հազար դրամ` «Հայաստանի երաժշտական ընկերություն» ՀԿ-ին պատկանող տարածքում «Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած տարածքի նորոգման և 200 հազար դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորման համար:


Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` «Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների կողմից չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև ստանդարտացման աշխատանքների կատարմանը» ծրագրերի շրջանակներում իրականացվող 2008թ. աշխատանքների ցանկը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև` «Բույսերի պաշտպանության և բուսասանիտարական կարանտինի», ինչպես նաև «Կենդանիների առողջության պահպանման և անասնաբուժության» բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, որոշումներ են ընդունվել նաև որդեգրման վերաբերյալ: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարը համառոտ տեղեկատվություն է ներկայացրել վերջին տարիներին որդեգրված երեխաների և որդեգրումից հետո համապատասխան մարմինների կողմից նրանց ճակատագրին հետևելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:


«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ոստիկանությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև դրանից բխող մի շարք այլ օրենքներում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, ըստ որի, օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը, համապատասխան հիմնավորումներ ներկայացնելով, համարվել է աննպատակահարմար:


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարման մարմին, ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկը` իրենց պատկանող 1 դրամ անվանական արժեքով 286763 հատ սովորական (հասարակ) բաժնետոմսերն ընկերության կողմից հետգնելու վերաբերյալ, դրանց դիմաց ընկերության զուտ ակտիվների արժեքի 20 տոկոսին համարժեք վճարումը ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքով կատարելու պայմանով (այդ թվում` հողատարածք, շենք-շինություն, սարքավորում և այլ գույք)` նախքան հետգնման հարցը քննարկող բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրումը ապահովելով մի շարք անհրաժեշտ գործողությունների կատարումը: Հանձնարարվել է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով որոշման մեջ նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման համար:


«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարին` եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված պետությունների` ծագումով հայ և որոշ կատեգորիայի այլ քաղաքացիների ՀՀ հատուկ պայմաններով մուտքի վիզա ստանալու կարգը:


Ելնելով «Նոր Ակունք» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման ու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից, կառավարությունը 73 մլն 486 հազար դրամ սուբսիդիա է հատկացրել «Նոր Ակունք» ՓԲԸ-ին` ընկերության 2008թ. ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող ճեղքվածքը մարելու նպատակով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2008-2009 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերի քանակը` նպաստի ձևով ուսման վճարի փոխանցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքի:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում»` տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման, ռազմագիտության կաբինետների վերականգնման, սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի ստեղծման և ձեռքբերման, ինչպես նաև հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակման և հրատարակման ծրագրերի ֆինանսավորման չափերը:


Նիստում փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի` ՀՀ ներկրման և ՀՀ-ից արտահանման կարգը հաստատելու մասին» N1901-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, սահմանվում է, որ հանրապետության տնտեսվարող սուբյեկտներն արտերկրից տոհմանյութ ներկրելիս, տոհմանյութի որակի հավաստագրի փոխարեն պետք է ներկայացնեն ծագման հավաստագիր:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ՀՀ Լոռու մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Գուգարքի ոստիկանության բաժնի` 9 մլն 732 հազար դրամ արժեքով, նախկին վարչական շենքն օտարել դասական աճուրդով: Այդ և մեկ այլ որոշմամբ թույլատրվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինության Երևան քաղաքի Թբիլիսյան 3/11 հասցեում գտնվող 666.8 քմ մակերեսով անշարժ գույքը, դրա զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3400քմ հողատարածքը, ինչպես նաև «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի վարչական շենքը և տարածքն օտարել ուղղակի վաճառքի ձևով:


Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Հրազդան քաղաքի Միկրոշրջանի Դ-1 թաղամասի N4 մանկապարտեզի 572 քմ ընդհանուր մակերեսով հարավային մասնաշենքը, Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Արթիկ քաղաքի Գ. Նժդեհ 1 (3) հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 58.6 քմ ընդհանուր մակերեսով, Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Սիսիան քաղաքի Սիսակյան N41 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 60քմ ընդհանուր մակերեսով, Մեղրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի N33 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 30քմ ընդհանուր մակերեսով, Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Դիլիջան քաղաքի Մյասնիկյան N63 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 75 քմ ընդհանուր մակերեսով տարածքները, շենքերի տակ գտնվող և շենքերի սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ հողամասերի բաժնային մասերը` ի դեմս «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի`«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով: Որոշումն ընդունվել է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև ՀՀ կոտայքի մարզի Հրազդանի, Շիրակի մարզի Արթիկի, Սյունիքի մարզի Սիսիանի և Մեղրու, Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքների ավագանիների որոշումներին համապատասխան:


«Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի ղեկավար Նորայր Աբելյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 420 հազար 42 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արծվանիկի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Մեկ այլ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է նաև ՀՀ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 739 հազար 802.45 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արշալուսի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ևս 9 մլն 292 հազար 350 դրամ է հատկացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. ապրիլի 6-ին կայանալիք Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավարի, 2008թ. ապրիլի 13-ին կայանալիք Շիրակի մարզի Արևիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2008թ. ապրիլի 20-ին կայանալիք Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արարատի մարզի Հայանիստի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու, ինչպես նաև Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ