Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 ապրիլի 2008


Այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


Հանձնաժողովը քննարկել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Նշվել է, որ 2008 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս հայտարարել է Վիկտոր Համբարձումյանի տարի և, ըստ այդմ, ծրագրի միջոցառումները կունենան նաև միջազգային լայն ընդգրկում: Մասնավորապես, նախատեսվում է այս տարվա աշնանը կազմակերպել և անցկացնել մեծ գիտնականին նվիրված` «Ակտիվ երևույթներն ու տիեզերական օբյեկտների էվոլյուցիան» թեմայով միջազգային ներկայացուցչական գիտաժողով, ՀՀ ԳԱԱ գիտական նստաշրջան, Հայաստանից գիտական պատվիրակություններ կգործուղվեն Վ. Համբարձումյանին նվիրված` ՌԴ ԳԱ ընդհանուր ֆիզիկայի բաժանմունքի, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի և Պուլկովոյի աստղադիտարանի համատեղ նստաշրջաններին մասնակցելու համար: Նախատեսվում է կազմակերպել նաև Վ. Համբարձումյանի գիտական ժառանգությանը նվիրված` երիտասարդ աստղաֆիզիկոսների երկրորդ միջազգային դպրոցը` արտերկրի շուրջ երեք տասնյակ անվանի գիտնականների մասնակցությամբ: Բացի այդ, կանցկացվեն Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգության վերաբերյալ ընթերցումներ, ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում գիտական նստաշրջան կկազմակերպվի` բարձր կուրսերի ուսանողների համար:


Տարվա ընթացքում լույս կտեսնի հուշագիրք` մեծ գիտնականի մասին, կվերահրատարակվեն նրա գիտահանրամատչելի հոդվածների ժողովածուն և գիտական աշխատանքների ցանկը, «Գիտության աշխարհում» հանդեսի 2008թ. երկրորդ համարն ամբողջությամբ կնվիրվի Վ. Համբարձումյանի 100-ամյակին, հոբելյանին նվիրված հրապարակումներ, հաղորդումներ կնախապատրաստվեն ԶԼՄ-ներում, կստեղծվի Վ. Համբարձումյանին նվիրված ինտերնետային կայք, մեծ գիտնականի կյանքին և գործունեությանը նվիրված DVD սկավառակ: Բազմաթիվ լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն ՀՀ մարզերում և, մասնավորապես, Վ. Համբարձումյանի ծննդավայրում` Գեղարքունիքի մարզում:


Ծրագրով նախատեսված միջոցառումների մի մասը նպատակուղղված է աշխարհահռչակ գիտնականի հիշատակի հավերժացմանը: Մասնավորապես, նախատեսվում է ԵՊՀ աստղադիտարանի առջև տեղադրել մեծ գիտնականի կիսանդրին, սահմանել Վ. Համբարձումյանի անվան հատուկ մրցանակ: Կթողարկվեն նաև հոբելյանական հուշադրամ ու նամականիշ:


Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. սեպտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


Քննարկված ծրագրի նախագիծը կներկայացվի հոբելյանական հանձնաժողովի նախագահի հաստատմանը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ