Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մարտի 2008


ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, այսօր կառավարությունում ընդունել է թատերական արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում` ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից ՀՀ պատվավոր կոչումների արժանացած արվեստագետներին: Ի դեմս նրանց, Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրապետության բոլոր դերասաններին, ռեժիսորներին, դրամատուրգներին և ամբողջ հայ թատերասեր հանրությանը, քաջառողջություն, նոր հաջողություններ ու ստեղծագործական եռանդ մաղթելով հայ բեմի երախտավորներին` նրանց գործունեությունը թատրոնում գնահատելով որպես դժվարին, բայցև պատվաբեր աշխատանք: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել նրանց հետ` թատերական աշխարհին առնչվող հարցերի հանգամանալից քննարկման և առկա հիմնախնդիրները միասնաբար լուծելու նպատակով:


Հանդիպման ընթացքում վարչապետը ՀՀ նախագահի հրամանագրով ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների արժանացած անձանց հանձնել է իրենց պարգևները և շնորհավորել այդ կապակցությամբ ևս:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ