Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մարտի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա` ներառյալ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, այն անհատական բնակելի տները և նրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, ինչպես նաև հիշյալ տարածքներում ֆիզիկական անձանց պատկանող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել տիրապետվող մինչև 300 քմ սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տների և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, սույն օրենքի ուժով համարվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ում սեփականությունը հանդիսացող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում են այդ գույքը որպես սեփական գույք: Օրինագիծը նպատակ ունի լուծելու շուրջ 15-20 հազար բնակելի տների և կցակառույցների օրինականացման խնդիրը` հնարավորություն տալով քաղաքացիներին ձևակերպելու անշարժ գույքի նկատմամբ իրենց իրավունքները:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2008թ. համալիր ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը և ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումն է: Նշվել է, որ 2006թ.-ին ներդրվել է աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգ: 2007թ. աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման նյութերի հիման վրա պատրաստվել են ՀՀ բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները: 2008թ. ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որը կրում է շարունակական բնույթ և բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը: Որոշման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետի 2007թ. մայիսի 3-ի 330-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունը: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության», ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 21-ի N 695-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի», ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Հանցավորության դեմ պայքարի 2008-2010թթ. համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի» հիմնադրույթները: Ծրագրի հիմնական նպատակներն են` հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական միասնական քաղաքականության իրականացումը, օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդումը, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների և հանրության ներգրավվածության ապահովումը հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Հանձնարարվել է հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար առաջին պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` համակատարողների հետ համատեղ, նախօրոք հաշվարկել ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման պետական բյուջեից նախատեսվող ծախսերը, և դրանք ներկայացնել սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Որոշմամբ ստեղծվել է նաև ծրագրային միջոցառումների կատարման հսկողությունն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ ԿԱ ոստիկանության պետի նախագահությամբ: Երեք օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին` նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս: ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներն առավել հիմնավորված դարձնելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ: Նշվել է, որ արված բոլոր առաջարկությունները համապատասխանում են միջազգային իրավական չափանիշներին: Բացի այդ, հանգամանորեն ուսումնասիրվել է արտասահմանյան երկրների փորձը, ինչը ևս վկայում է նշված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտության մասին: Հանձնարարվել է` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ու նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեկ անգամ ևս քննարկել նախագիծը: Մեկ այլ որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը համարվել է անհետաձգելի:

Գործադիրը հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև հիշյալ համակարգի ստեղծման փորձնական ծրագրին: Ռազմավարական ծրագիրն ուղղված է հանրակրթական երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը: Ավագ դպրոցների բարեփոխումների հիմնական նպատակներն են նաև ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում` նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը և այլն: Ծրագրի համաձայն, առանձնացվում է ավագ դպրոցների համակարգի ձևավորման 3 փուլ: Առաջին` փորձնական փուլը նախատեսվում է սկսել 2008թ. սկզբից, որի համար ընտրվել են 30 փորձնական դպրոցներ: Այս փուլում փորձարկվելու են ինչպես ավագ դպրոցների հոսքային ուսումնական ծրագրերը, այնպես էլ սովորողների ընդգրկման, տեղափոխման և այլ կազմակերպչական խնդիրներ: 2009թ. հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելու են առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկն ու նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, սահմանված կարգով, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` ավագ դպրոցների համակարգի ստեղծման փորձնական ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների և դրանց հարակից դպրոցների կարգավիճակի վերաբերյալ (մինչև 2008թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ), ինչպես նաև ավագ դպրոցների ցանցի և դրա ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ (մինչև 2008թ. մարտի վերջը):

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2007թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել է 382 ստուգում` ինչպես ՀՀ վարչապետի 2007թ. փետրվարի 3-ի N 82-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2007թ. ծրագրի շրջանակներում, այնպես էլ ծրագրից դուրս` ՀՀ վարչապետի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանձնարարականների, ինչպես նաև իրավապահ մարմինների միջնորդությունների հիման վրա: Հանձնարարվել է պետական կառավարման մարմինների ղեկավարներին` միջոցներ ձեռնարկել ստուգումների արդյունքում նկատված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Հանձնարարվել է նաև ապահովել համապատասխան մարմիններում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և սահմանված կարգով տարեկան ծրագրերի և աուդիտորական հաշվետվությունների ներկայացումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. մայիսին Երևանում կայանալիք ՀՀ ԳԱԱ «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ինստիտուտի 50-ամյակին նվիրված միջազգային արևելագիտական գիտաժողով անցկացնելու նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 10 մլն 609 հազար 533 դրամ հատկացնել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին` մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի ու մատուցված ծառայությունների դիմաց` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, վերգետնյա սպասարկման դիմաց` «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին, աէրոնավիգացիոն սպասարկման դիմաց` «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ՓԲԸ-ին` ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց հաշվարկված գումարների փոխհատուցման համար:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, որոշումներ են ընդունվել նաև որդեգրման վերաբերյալ: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին` ՀՀ կառավարության հաջորդ նիստում համառոտ տեղեկատվություն ներկայացնել վերջին տարիներին որդեգրված երեխաների և որդեգրումից հետո համապատասխան մարմինների կողմից նրանց ճակատագրին հետևելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Կառավարությունը որոշել է 2005թ. սեպտեմբերի 26-ին Պեկինում ՀՀ-ի և ՉԺՀ-ի կառավարությունների միջև ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրով` ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 13 մլն յուան արժողությամբ (ներառյալ փոխադրման ծախսերը) գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի ներմուծման ծրագիրը որակել բարեգործական: Որոշվել է նաև նշված ծրագրի շրջանակներում 2008թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի (տրակտորներ և այլն) և դրանց պահեստամասերի ներմուծման, ՀՀ տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրն աղտոտելու դիմաց վճարման, մաքսային ձևակերպման, սերտիֆիկացման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով իրացման կարգի վերաբերյալ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1996թ. օգոստոսի 2-ի N 237 համապատասխան որոշումը:

ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշմանը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 5 և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Աէրացիայի հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի միջնորդություններին: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և «Էլ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի միջև 2007թ. սեպտեմբերի 20-ին կնքված համաձայնագրով ամրագրված դրույթներին համապատասխան, «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 հասցեում գտնվող 1546.7 քմ մակերեսով շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 3025.41 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Էլ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության ընդունելությունների տան Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող նոր մասնաշենքը` հարակից շինություններով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոնդի» առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին` ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք պայմանավորված են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքում մարզային մարմինների սահմանումով:

Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի N1718-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է նրանով, որ 2007թ. ընթացքում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված ակտիվ գործունեության արդյունքում, Ստանդարտացման եվրոպական կոմիտեն (CEN) փոխել է հիշյալ ընկերության «Ստանդարտացման եվրոպական կոմիտեի գործընկեր ստանդարտացման մարմնի» կարգավիճակը` տալով «Միացող մարմնի» կարգավիճակ:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N 1932-Ն և 2003թ. ապրիլի 23-ի N 572-Ն որոշումներում: Դրանցով, մասնավորապես, լրամշակվել են քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հաշվետվությունների ձևերը (բովանդակությունը), ինչպես նաև դրանց ներկայացման ժամկետներն ու եղանակները: Որոշումն ընդունվել է իրականացված բարեփոխումների արդյունքում պետական և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համադրելիության տեսանկյունից աշխատանքի շուկայի վերլուծության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 23-ի N 348-Ն որոշումով լուծարվող «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ձեռնարկության գույքը Բերքաբերի գյուղական համայնքին օտարելու նպատակով, հիշյալ ձեռնարկության լուծարման գործընթացի իրականացումը վերապահվել է ՀՀ Տավուշի մարզպետարանին:

 

 

 

Մարտ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ