Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ: Խորհրդի քարտուղար, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հանձնարարականները հիմնականում վերաբերում էին օրակարգում ընդգրկված հարցերը շահագրգիռ մարմինների՝ նախարարությունների ու գերատեսչությունների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, այլ կազմակերպությունների հետ քննարկելուն, լրամշակելուն և ամբողջացնելուն: Նախորդ նիստի՝ մոտ մեկ տասնյակ հանձնարարականների մեծ մասը, ըստ Վ. Մովսիսյանի, նախատեսված ժամկետում կատարվել է: Հանձնարարականների արդյունքում լուծում չստացած երկու հարց ընդգրկվել էին այսօրվա նիստի օրակարգում: Մասնավորապես, «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի հետ ծագած խնդիրների շուրջ 7-օրյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ բանակցելու հանձնարարականի վերաբերյալ զեկուցվել է, որ բանակցությունների արդյունքում հաշտության եզրեր չեն գտնվել և հարցը լուծում չի ստացել: Բանակցությունների վերաբերյալ կազմվել է պաշտոնական արձանագրություն-տեղեկանք, որը պետեկամուտների նախարարությունն ուղարկել է բոլոր շահագրգիռ կողմերին: Տեղեկանքում նշվում է, որ 1998թ. օգոստոսի 13-ին կնքված «ՀՀ կառավարության և «Էյ-Քեյ Դեվելոփմենտ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի գնման և սեփականաշնորհման» պայմանագիրը չի հանդիսանում միջազգային պայմանագիր, ինչի պատճառով այն չի կարող անցնել վավերացման ընթացակարգը և դրա դրույթները չեն կարող գերակայել ՀՀ՝ այդ թվում նաև հարկային օրենսդրությանը: Մինչդեռ, ըստ ընկերությունից ստացված գրության, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2001թ. հունվարի 1-ի փոփոխությունը «Էյ.Քեյ.Դեվելոփմենտ», ՕՓԻՔ և IFC ընկերություններին պատճառել է ֆինանսական մեծ վնաս: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ համաձայնության չգալու դեպքում խնդիրը կարող է լուծվել դատական կարգով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ շահագրգիռ նախարարությունների հետ մեկ շաբաթյա ժամկետում ևս մեկ անգամ քննարկել խնդրի բոլոր կողմերը, փորձել փոխզիջումային լուծումներ գտնել, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում միայն դիմել դատարան: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև շահագրգիռ նախարարությունների հետ 15-օրյա ժամկետում «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու կարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի ներկայացրած առաջարկների քննարկումը: Հանձնարարականը նպատակ ուներ վերջնականապես հստակեցնել ՀՀ պետբյուջեից ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման գործընթացը: Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ նախարարության կողմից մշակվել է կառավարության 2001թ. հուլիսի 31-ի որոշմամբ հաստատված կարգում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Միաժամանակ «Արմենիան Քափըր փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է նոր կարգ, որոնց վերաբերյալ պետեկամուտների նախարարությունը արտահայտել է իր բացասական դիրքորոշումը: Խնդրին փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հունիսի 18-ին կազմակերպվել է խորհրդակցություն՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, որի արդյունքում չի հաջողվել մշակել և ներկայացնել հարցի լուծման միասնական տարբերակ: Արդյունքում առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկել է հարցի լուծման հայեցակարգային նոր տարբերակ, որն էլ ներկայացվել է խորհրդի այսօրվա նիստի քննարկմանը: Ըստ այդ տարբերակի, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարները նախատեսվում է հաշվանցել կամ վճարել՝ հիմք ընդունելով կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումը և կատարված հաշվարկը: Ներկայացված հաշվարկի հավաստիության ստուգման նախաձեռնությունը վերապահվում է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Վերջինիս դիմումի հիման վրա պետեկամուտնեի նախարարությունը 30-օրյա ժամկետում նախարարությանը տրամադրում է տեղեկանք կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկի հավաստիության կամ դրանում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ: Հակառակ դեպքում, հաշվարկը հիմք է ընդունվում հաշվանցման կամ կանխավճարի ետ վերադարձման համար: Քննարկման արդյունքներով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում կրկին քննարկել շահագրգիռ նախարարությունների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով: Նիստում քննարկման է դրվել նաև «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարվող ներդրումների հետ կապված վիճելի խնդիրների լուծման հարցը, որը նույնպես նախորդ նիստի հանձնարարականներից էր: Խնդրի վերաբերյալ զեկուցվել է, որ հունիսի 4-ին տեղի է ունեցել բանակցություն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի միջև՝ այդ ընկերության կողմից կատարվող ներդրումների հետ կապված ՀՀ տնտեսական դատարանում վիճարկվող հարցի շուրջ, արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման, պետեկամուտների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանակցության արդյունքում կնքվել է հաշտության համաձայնություն, որը ներկայացվել է դատարան և հաստատվել նրա կողմից: ԳԱԽ քարտուղարությանը հասցեագրած նամակում «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կիրիլ Պետրովը, կողմերի փոխզիջումների շնորհիվ ձեռք բերված հաշտության համաձայնությունը, համարել է ողջամտության հաղթանակ: Ընկերության տնօրենը իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետին և շահագրգիռ նախարարություններին՝ «Օտարերկրյա ներդրողի իրավունքները ճանաչելու և պաշտպանելու համար», նշելով, որ համաձայնությունը «հավատ է ներշնչում, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների իրավունքները օրենսդրորեն և քաղաքական հարթության վրա պաշտպանված են, իսկ դատական համակարգը՝ ի դեմս տնտեսական դատարանի, դառնում է ավելի ու ավելի հուսալի»: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև ՀՀ կառավարության և օտարերկրյա ներդրողների միջև կնքված պայմանագրերի, դրանցով նախատեսված երկկողմ պարտավորությունների և պայմանների, դրանց կատարման ընթացքի մասին առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը: Նիստում փոփոխություն է կատարվել խորհրդի անդամների կազմում: Ռոտացիոն կարգով խորհրդում ընդգրկվել են «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ի նախագահ Էմիլ Գրիգորյանը, «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի նախագահ Սանջեյ Դալմիան, «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կիրիլ Պետրովը, «Լորի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իսահակ Աղաջանյանը, «Գառնի գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Զարեհ Բալասանյանը, օտարերկրյա ներդրողների համագումարի նախագահ Վարուժան Կուզուկյանը, «Եվրոստան-ՈՒյուտ» ՍՊԸ-ի տնօրեն Մանվել Բադեյանը, «Միկա-Արմենիա» ՍՊԸ-ի նախագահ Միքայել Բաղդասարովը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ