Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 մարտի 2008


ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպումով:


Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով և համոզվածություն հայտնել, որ պետական կառավարման համակարգում ՍերԺ Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծելու երկրի նախագահի առջև դրված խնդիրները և հաջողություն է մաղթել նրան այդ գործում: «Անկասկած, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, և Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը»,- ընդգծել է Վիկտոր Զուբկովը` ավելացնելով, որ նախորդ հանդիպումներում և Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու ռուսական կողմից տրված խոստումներն անպայմանորեն և ամբողջությամբ կկատարվեն:


ՌԴ կառավարության ղեկավարը նաև բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի գործունեությունը Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնում` ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ