Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 մարտի 2008



Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո, հանդիպում է ունեցել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:



Նախքան քննարկվող հարցերին անցնելը, Յուրի Լուժկովը նշել է, որ ուրախ է` որպես բարեկամների և գործընկերների, կրկին ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալելու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահական ընտրություններում տարած համոզիչ և կարևոր հաղթանակի կապակցությամբ: Յուրի Լուժկովը գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, և այդ հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել է նաև Մոսկվայի դերը:



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Լուժկովին` շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար: Նա Մոսկվայի քաղաքապետին ևս ներկայացրել է Հայաստանի հետընտրական զարգացումներն ու ներքաղաքական իրավիճակը:



Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը: Յուրի Լուժկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ցուցանիշները մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել են, ինչը, նրա կարծիքով, ոչ միայն երկկողմ ջանքերի, այլ նաև Երևանում հիմնված Մոսկվայի տան գործունեության շնորհիվ է: Խոսելով Հայաստանի և Մոսկվայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման մասին, Յուրի Լուժկովը ներկայացրել է նաև Մոսկվայի տնտեսության ներկայիս վիճակն ու զարգացման առաջիկա ծրագրերը: Քաղաքապետը կարևորել է նաև Մոսկվայում հայկական մեծածախ առևտրի կենտրոնի հիմնումը, ՌԴ մայրաքաղաքում պարբերաբար անցկացվող «Ոսկե Նուռ» հայկական ապրանքների տոնավաճառը, որը, ըստ նրա, պետք է ընդլայնել ու զարգացնել: Հանդիպման ժամանակ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական գյուղմթերքի վերամշակման ձեռնարկության ստեղծման և դրա արտադրանքի Մոսկվայում իրացման վերաբերյալ:



Զրույցի ընթացքում Յուրի Լուժկովն անդրադարձել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի հետագա զարգացմանը ևս` այդ համատեքստում կարևորելով նաև Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական խոշոր համալիրի հնարավորինս շուտ շահագործման հանձնումը: Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է , որ երեկ երեկոյան այցելել է համալիր, ծանոթացել շինարարության ընթացքին և հույս է հայտնել, որ եկող տարի այն արդեն ամբողջությամբ ավարտված կլինի:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ