Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 մարտի 2008


Այսօր առավոտյան սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ:


Կրեմլում ողջունելով Սերժ Սարգսյանին` Դմիտրի Մեդվեդևը նախ շնորհավորել է նրան ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նշելով, որ սա նոր կարգավիճակում Սերժ Սարգսյանի առաջին այցն է ՌԴ, պարոն Մեդվեդևը հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի ղեկավարության ներքո ևս կշարունակվեն վերջին տարիներին ամուր հիմքերի վրա դրված հայ-ռուսական հարաբերությունները, և երկու երկրները կկարողանան լիարժեք ու բազմակողմանի համագործակցություն ծավալել ամենատարբեր ոլորտներում` ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի, երկու երկրների ժողովուրդների:


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխադարձաբար շնորհավորել Դմիտրի Մեդվեդևին` մարտի 2-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ: Ընդգծելով, որ Հայաստանում պարոն Մեդվեդևին ճանաչում են իբրև հմուտ քաղաքական և պետական գործչի, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա կողմից ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության նույն ոգով:


Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Դմիտրի Մեդվեդևի այցի հրավերը Հայաստան` նրան հարմար ժամկետում, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: ՌԴ նորընտիր նախագահը նշել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան:


Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման և դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար:


Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը: Երկուստեք բավարարվածություն է հայտնվել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակից: Ընդգծվել է, որ տնտեսական կապերը երկու երկրների միջև դինամիկ զարգանում են, Ռուսաստանի Դաշնությունը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:


ՀՀ և ՌԴ նորընտիր նախագահները խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները և վստահեցրել, որ` իբրև ՀՀ նորընտիր նախագահ, պատրաստ


է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները:


Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, հրավիրել է մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին, որը շնորհակալությամբ է ընդունվել:


Հանդիպման ավարտին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին կառուցողական երկխոսության համար և հաջողություններ մաղթել ՌԴ նորընտիր նախագահին:


Օրվա ընթացքում սպասվում են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ