Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 1 հուլիսի 2002

Այսօր Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 14-րդ նիստը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին: Վարչապետը կարծիք է հայտնել, որ դատելով օրակարգից, ԱՊՀ խորհրդի այս նիստը խոստանում է լինել առավելագույնս հագեցած և այն նոր քայլ կհանդիսանա ԱՊՀ անդամ պետությունների առողջապահական մարմինների փոխըմբռնման ու սերտ համագործակցության կայացման գործում: Ըստ նրա, դա առավել կարևոր է այսօր‘ անցումային շրջանում, երբ գործընկերների միջև փորձի փոխանակումն օգնում է ճիշտ կողմնորոշվելու, թե ինչ ուղի պետք է ընտրել‘ ԱՊՀ անդամ երկրների ունեցած վիթխարի բժշկական ներուժի օգտագործումից առավելագույն արդյունքներ ստանալու համար: Անդրանիկ Մարգարյանը նշել է, թե քննարկվելիք հարցերից, կարևորության առումով, որևէ մեկը առանձնացնել հնարավոր չէ, քանի որ դրանք‘ ե՛ւ ՍՊԻԴ-ի համաճարակի դեմ պայքարը, ե՛ւ համագործակցությունը մալարիայի կանխարգելման ոլորտում, ե՛ւ աղետների բժշկության հիմնախնդիրներն ու հնարավոր վտանգ պարունակող ապրանքների բժշկական գնահատումը, ե՛ւ ԱՊՀ խորհրդի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի փոխհարաբերությունները, այսինքն‘ այն ամենը, ինչ մտնում է մարդու առողջության պահպանման և դրա նկատմամբ հոգատարության հասկացության մեջ, սերտորեն փոխկապակցված են և շատ կարևոր: Միաժամանակ վարչապետը հույս է հայտնել, որ խորհրդի նիստը կօգնի մասնակիցներին հնարավորին չափով լիակատար պատկերացում կազմելու ԱՊՀ անդամ պետությունների առողջապահության ոլորտում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների վերաբերյալ: Նշելով առողջապահության առաջնային սոցիալական նշանակությունը ամբողջ աշխարհում, վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը այդ բնագավառում‘ ժողովրդավարական հասարակության հռչակած բարձր իդեալներին հասնելու տեսակետից: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ինչպես ԱՊՀ մյուս պետությունները, Հայաստանը ևս գտնվում է արժեքների վերագնահատման և նոր հարաբերությունների ձևավորման բարդ անցումային շրջանում, և այդ տեսակետից շատ կարևոր է նիստի մասնակիցների կարծիքը մեր հանրապետությունում ընթացող առողջապահության ոլորտի բարեփոխումների վիճակի վերաբերյալ: Վարչապետը հույս է հայտնել, որ նիստի մասնակիցների խորհուրդներն ու փորձը կօգնեն ընդհանուր ուժերով հասնելու նախանշված բարձր նպատակներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ