Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ լսվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2000 թ. աշխատանքների հաշվետվությունը: Քննարկումից առաջ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին, նշելով, որ տրանսպորտի և կապի ոլորտում բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ կան: Վարչապետը հույս է հայտնել, որ նախարարությունը կառավարության աջակցությամբ իբրև միասնական թիմ կկարողանա դրանք հաղթահարել: Նախարարության կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Նա նշել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իր գործունեությունը իրականացրել է առաջնորդվելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Նախարարության ոլորտներին վերաբերող և անմիջական կատարման ենթակա՝ ծրագրի 19-ը միջոցառումներից 2000 թ. դեկտեմբերիի 29-ի դրությամբ սահմանված ժամկետներում ավարտվել են 7-ը, 1 միջոցառման կատարումը փոխանցվել է ՀՀ ֆինէկոնոմնախին կից գործող «Ճանապարհաշինություն» ծրագրի իրագործման գրասենյակին, 2 միջոցառման կատարման ժամկետները տեղափոխվել են 2001 թ.-ին՝ «տեղեկատվայնացման, տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության կապակցությամբ, 1 միջոցառման ժամկետը սահմանված է եղել 2000-2004 թթ., սակայն մինչև օրս Համաշխարհային բանկի կողմից «Տրանսպորտային վարկային ծրագրի» ֆինանսական արդյունավետության գնահատականը և վարկի թույլտվությունը չի տրվել, 3 միջոցառում հանվել է ծրագրից, 1 միջոցառում՝ «Հեռահաղորդակցության ցանց կովկասյան երկաթգծերի համար» ծրագիրը՝ չի կատարված ՀԲ-ում հարցի վերջնական քննարկումը ձգձգելու կապակցությամբ, 4 միջոցառման կատարման ընթացքի մասին տեղեկություն առանձին կներկայացնի արդեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավաիացիայի գլխավոր վարչությունը: ՀՀ կառավարության գործունեության ծրագի կատարումն ապահովող միջոցառումների մեջ կարևորներից նշվել է պետական գույքի մասնավորեցումը: ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրում ընդգրկված բոլոր օբյեկտների գույքի գնահատման ելակետային տվյալների փաթեթները ներկայացվել են ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն: Վերջինիս են փոխանցվել նաև 22 ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները: 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ տրանսպորտի և կապի համակարգում մասնավորեցվել են (սեփականաշնորհվել են) 66 օբյեկտ: Սահմանված ձևերով մասնավորեցումը չկայանալու պատճառով 7 օբյեկտ գտնվում է լուծարման գործընթացում: Համակարգի 66 ընկերությունների մասնավորեցումը նախատեսված է իրականացնել 2001-2003 թթ. ընթացքում: 2000 թ. ընթացքում նախարարության համակարգի ընկերությունների գերակշռող մասն աշխատել է շահութաբեր: Ընկերությունների մեծամասնությունը ամբողջությամբ մարել է բյուջեի նկատմամբ իր պարտավորությունները: Ընկերությունների շուրջ 85 տոկոսը 2001 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ չունի սոցիալական հիմնադրամների գծով պարտք: Դրա հետ մեկտեղ համակարգի բաժնետիրական ընկերությունների զգալի մասը, չստանալով պետական պատվերով (բյուջեից ֆինանսավորվող); ինչպես նաև բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների պատվերներով կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց իրենց հասանելիք գումարները, հայտնվել են ֆինանսական ծանր դրության մեջ: Հաշվետու ժամանակաշրջանում Հայակական երկաթուղու բեռնաշրջանառությունը կազմել է 340,5 մլն տն. կմ, որը 9,2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Առաքվել է 518,5 հազար տն և ընդունվել 882,8 հազար հն բեռ: Բեռնափոխադրումների ավելացման գործում լուրջ խթան է հանդիսացել Փոթի-Իլյիչովսկ լաստանավային անցումը: Այս ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 22000 տն բեռ: 2000 թ. ընթացքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 145000 ուղևոր, որը նախորդ տարվա համեմատ աճել է 28000 ուղևորով: 2000 թ. արտադրական ծրագրով նախատեսվել և վերանորոգվել է 4 էլեկտրաքարշ, 4 ջերմաքարշ, 1 ուղևորատար գնացք և 88 բեռնատար վագոն: Կատարվել է 5,07 կմ գծի կապիտալ վերանորոգում: Որպես երկաթուղու աշխատանաքի հետ կապված գլխավոր հիմնախնդիր նշվել է Վրաստանից Հայաստան եկող բեռների սակագների հարցը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով պաշտոնական հրավեր է ուղարկել Վրաստանի վարչապետին՝ համապատասխան ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ Հայաստան այցելելու համար, ինչը թերևս կկայանա փետրվարին: Մտահոգիչ է համարվել նաև երկաթուղիների և երկաթուղային տրանսպորտի տեխնիկական վիճակը: 2000 թ.-ի համակարգին ավտոտրանսպորտային և ճանապարհների նորոգում ու պահպանություն իրականացնող ընկերությունների տրանսպորտային միջոցներով փոխադրվել է 1023,1 հազ. տոննա բեռ, բեռնաշրջանառությամբ՝ 15,4 մլն. տոննա կմ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալները նախորդ 1999 թ. համեմատությամբ նվազել են համապատասխանաբար՝ 35,5 և 38,1 տոկոսով, ինչը, ինչպես նշել են խորհրդակցության մասնակիցները, ուրախալի երևույթ է, քանի որ ցույց է տալիս մասնավոր հատվածի աճ: Համակարգի տրանսպորտային ընկերությունների ավտոբուսներով փոխադրվել է 13,3 մլն ուղևոր, ուղևորաշրջանառությամբ 239,4 մլն ուղևոր կմ: Ուղևորափոխադրումների ցուցանիշները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են համապատասշանաբար՝ 15,4 և 19,3 տոկոսով: ՀԲ վարկի միջոցներով իրականացվող Մայրուղիների վերականգնման վարկային ծրագրով 1995-2000 թթ. ընթացքում իրականացվել է Երևան-Երասխավան-որիս-Մեղրի-Իրան սահման, Երևան-Աշտարակ-յումրի, Երևան-Սևան և Երևան-Աշտարակ-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ուղղություններով 635 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և Պուշկինի լեռնանացքի 1,8 կմ երկարությամբ թունելի վերանորոգման աշխատանքները: 2000 թ. ընթացքում ավարտվել է ծրագրով նախատեսված՝ Աշտարակ-Մաստարա 56,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Պուշկինի թունելի վերանոորգման աշխատանքները, ինչպես նաև ծրագրի իրականացումից ստացված խնայողության հաշվին վերանորոգվել է Քաջարան-Մեղրի ճանապարհի 2,3 կմ երկարությամբ հատվածը: 2000 թ. դեկտեմբերի 16-ին, Պուշկինի թունելը շահագործման հանձնելով, ավարտվեց նշված վարկային ծրագիրը: Այս բնագավառի ամենացավոտ հարցը համարվել է հանրապետության ավտոճանապարհների շահագործման, պահպանման և նորոգման համար ֆինանսական միջոցների հայթայթումը: 2001 թ. ՀՀ պետբյուջեում այդ նպատակով գումարներ չեն նախատեսվել՝ միջոցների բացակայության պատճառով: Որոշվել է խնդիրը լուծել այլ միջոցների՝ վարկերի, դրամաշնորհների հաշվին: Համաձայն ՀՀ կառավարության 2000 թ. հուլիսի 27-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին» N 417 որոշման, կատարվել են՝ Շվանիձոր-Նյուվադի և Մեղրի-Շվանիձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման նախագծային աշխատանքները, ինչպես նաև Մեղրի-Կապան երկաթուղու նախնական ուսումնասիրությունները: Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թ. օգոստոսի 17-ի «ՀՀ Տավուշի մարզի զարգացման հինմախնդիրների մասին» N 492 որոշման, մարզի ավտոճանապարհների վերանորոգման համար կազմվել են 2001 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում ընդգրկման հայտեր և ներկայացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Նախապատրաստվել և ՀԲ-ի հետ համաձայնեցվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող Եղեգնաձոր-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում ավտոմայրուղու վերականգնման ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է կատարել՝ Մալիշկա ավանի շրջանցումը, Երևան քաղաքի շրջանցումը, Սևանի թունելի շինարարական ավարտը և նշված մայրուղու մոտ 366 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգումը: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 39,0 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը 2000 թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ է տարել հեռախոսակապի գլխավոր և միակ օպերատորի՝ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից հեռահաղորդակցության ոլորտում ներդրումային ծրագրերի լիարժեք իրագործման, կապի և ինտերնետային ծառայությունների ապահովման վերահսկողության ուղղությամբ՝ ինչի արդյունքում արդեն իսկ թվայնացվել են ավելի քան 140000 հեռախոսահամարներ: Ընթացիկ տարում ավարտվել են թիվ 39, 42, 46 ԱՀԿ-ների թվայնացման և նոր թվային թիվ 36 կայանի կառուցման աշխատանքները: 2000 թ. ընթացքում «Հայաստանի հեռուստատեսային ցանց» (ՀՀՑ) ՊՓԲԸ կողմից վերանորոգվել է երկրաշարժի հետևանքով վնասված յումրիի հեռուստաաշտարակի երկաթբետոնյա հիմքը: «ՀՀՑ» ՊՓԲԸ ցանցով Հայաստանի ազգային հեռուստատեսության ծրագիրը հեռարձակելու նպատակով կառուցվել է Երևան-Սեմյոնովկա-Վանաձոր ռադիոռելեային գիծը, իսկ Հայաստանի ազգային ռադիոյի ծրագրի հեռարձակման համար կառուցվել է Երևան-Նորադուզ ռադիոռելեային գիծը: Նշվել է, որ բարդություններ են առաջացել ռուսաստանայան OPT և PTP հեռուստաընկերությունների ծրագրերը Հայաստանում ընդունելու հարցում, որի պատճառը այդ ընկերությունների կողմից նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունների միակողմանի խախտումն է: Համապատասխան մարմինների կողմից արդեն բանակցություններ են վարվում նշված հեռուստաընկերությունների ղեկավարության հետ՝ խնդիրը կարգավորելու համար և հույս կա, որ ստեղծված կնճիռը կհարթվի: Խորհրդակցությանը մասնակցող նախարարներն ու փոխնախարարները ուշադրություն են հրավիրել նախարարության կարգավարման շրջանակներում գտնվող մի շարք խնդիրների վրա: Մասնավորապես նշվել է, որ դանդաղ է ընթանում մասնավորցման գործընթացը, ոլորտում դժվարությամբ կայանում մասնավոր հատվածը, ոնր ընկերություններ՝ բիզնեսի համար բավականին հարմար այս ոլորտում դեռևս շատ քիչ են: Կարևորվել է նաև նախարարության, իբրև ոլորտի քաղաքականությունը մշակող կառույցի, դերի բարձրացումը, ինչը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Վարչահետը ընդգծել է պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման խնդիրը, որի ուղղությամբ նախարարությունը կառավարության աջակցությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարել է և անհրաժեշտ է դրանք հնարավորինս արագ ավարտել: Նկատի ունենալով 2000 թ. այս ոլորտում նախարարի հաճախակի փոփոխությունը, ինչը բացասաբար է անդրադարձել նախարարության ընդհանուր աշխատանքի վրա, ծրագրերրի իրագործման համար ֆինանսական միջոցների սղությունը և օբյեկտիվ այլ պատճառներ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով խորհրդակցությունը նախարարության կատարված աշխատանքը գնահատել է բավարար: Նա ընդգծել է, որ այս պարագայում, այնուամենայնիվ, նախարարության աշխատակազմը կարողացել է ժամանակին, օպերատիվորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Անդրանիկ Մարգարյանը, անդրադառնալով ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրներին, առանձնացրել է հատկապես ավիացիան, որի մասին հաշվետվությունը կառավարությունը կլսի առանձին: Նշենք, որ 2000 թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Հայկական ավիուղիները» դարձավ առանձին գերատեսչություն, որն այսուհետ գտնվելու է վարչապետի վերահսկողության տակ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ