ուրբաթ, 28 հունիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Կասյանովին, որտեղ ասված է.
«Մեծարգո Միայել Միխայլովիչ.
Խոր վշտի զգացումով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության հարավային շրջաններում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրը։
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռուսաստանի ժողովրդին։
Խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել տուժածների ընտանիքներին ու հարազատներին»։