Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հունիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2002թ.-ին 3000 դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշեց ՀՀ պետբյուջեով նախատեսված 30 մլն դրամից բացի իր պահուստային ֆոնդից կրթության և գիտության նախարարությանը հատկացնել ևս 60 մլն դրամ: «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից 88 մլն 215 հազար դրամ հատկացվեց նաև կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացված ծրագրերին ՀՀ կառավարության մասնակցության գծով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀՀ կառավարության թիվ 867 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի փոփոխություններով և լրացումներով: Դրանցով սահմանվում են քաղաքացիների կողմից փաստացի ավելին օգտագործվող հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման առավել ընդգրկուն մոտեցումներ, ինչը թույլ կտա շոշափելիորեն մեծացնել գրանցման ենթակա հողամասերի շրջանակը: Կառավարությունը հաստատեց Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը: Այն նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգության կարգավորման ենթակա բնութագրեր ունեցող միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հետ կապված հարաբերությունները, ապահովելու իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունը, ինչպես նաև նշված նյութերի փոխադրումը համապատասխանեցնելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին: Նիստում հաստատվեցին Վայոց ձորի մարզի Ազատեկի, Լոռու մարզի Լեռնավանի, Արարատի մարզի Աբովյանի և Ղարակերտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Նիստում հաստատվեցին նաև Հայաստանի հանրային հեռուստա և ռադիոընկերությունների և Շիրակի ռադիոհեռուստատեսության հաղորդումների պատրաստման, հեռարձակման, հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման, հասարակական կարծիքի ուսումնասիրման 2002թ. պետական պատվերները: Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2002-2003 ուս. տարվա ընդունելության անվճար ուսուցման տեղերի քանակը: Որոշվեց հատկացնել 38 տեղ: Կառավարությունը որոշեց «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության և «Անգիոնեվրոլոգիայի կենտրոն» դուստր ՓԲԸ-ի միաձուլմամբ վերակազմակերպել և ստեղծել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Համաձայնություն տրվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ դրա, սահմանվում է, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը, գործում են կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, արտակարգ իրավիճակների վարչությունը, մաքսային պետական կոմիտեն, միգրացիայի և փախստականների վարչությունը, ջրային տնտեսության պետական կոմիտեն, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Առանձին որոշումներով փոփոխություններ կատարվեցին կառավարությանն առընթեր մի շարք մարմինների կառուցվածքում: Պետական գնումների գործակալությունը վերակազմավորվեց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի կառավարման լիազորությունները «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, վերապահվեցին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպվեց ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Պետական առողջապահական գործակալությունը միացման ձևով վերակազմակերպվեց ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպվեց ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության կազմում գործող «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության‘ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Կառավարության հավանությանն արժանացած մեկ տասնյակից ավելի օրինագծերի քննարկման և հաստատման համար, գործադիրը որոշեց դիմել ՀՀ նախագահին՝ 2002թ. հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ: Նիստի ավարտին հայտարարություն անելու հնարավորությունից այսօր օգտվեց պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը, իր խոսքում նշելով. «Հաշվի առնելով Գործարարության աջակցման խորհրդի նիստերում տեղի ունեցած քննարկումները և որոշ օտարերկրյա ներդրողների և ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքները, կապված հարկային մարմինների կողմից կիրառվող հարկային վարչարարական պրակտիկայի հետ, ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր վճռականությունը ՀՀ-ում գործող տնտեսավարող սուբյեկտներից հարկային կանխավճարների գանձումը իրականացնել բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում: Միաժամանակ, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է հարկային մարմինների կողմից օրենսդրության անվերապահ կատարման և հարկային վարչարարության բարելավման ու պարզեցման շարունակական գործընթացը»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ