Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հունիսի 2002

Հունիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002-2006 թվականների ընթացքում իրականացվող 5 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Քննարկվեց և հաստատվեց սփյուռքահայ բարերարների ֆինանսավորմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող շինարարական լայնածավալ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հիմնովին կվերանորոգվեն պատմա-մշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցիները, վանքային համալիրները և դրանց հարակից կառույցները: Նպատակ ունենալով վերականգնել Հայ Առաքելական Եկեղեցու պատմականորեն ձ—ավորված ավանդույթները, կվերանորոգվեն ու կվերագործարկվեն եկեղեցիներին կից գործող ծերանոցները, կուսանոցները, թանգարանները և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսվող ծխական դպրոցներն ու հանգստյան տները: Մայր Աթոռը նպատակ ունի նաև ստեղծել միջնադարյան բնաբուժության կենտրոն: Շարունակելով 1988 թվականից հետո ձ—ավորված բարի ավանդույթը, Ռուսաստանյան Դաշնության կառավարությունը միջոցներ է տրամադրել երկրաշարժից տուժած Ախուրյանի հիվանդանոցային համալիրի մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման համար: Բարեգործական որակելով նաև այս ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր վրա է վերցնում շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկվող ավելացված արժեքի հարկի փոխհատուցման խնդիրը: «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը նույնպես շինարարական աշխատանքներ կծավալի: Հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնի շենքը, կենտրոնի համար կկառուցվի կաթսայատուն, կանցկացվեն գազի ու ջեռուցման խողովակագծերը: Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնի համար արտերկրից կներմուծվեն բժշկական նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան օնկոլոգիայի բնագավառում նոր նվաճումների մակարդակով մամոգրաֆիկ հետազոտություններ կազմակերպել: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց նաև «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թալինի ակադեմիական միջնակարգ գիշերօթիկ վարժարանի վերակառուցում» ծրագիրը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման, բաշխման և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ