Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 15 մարտի 2008


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների` գործարարների միությունների, ասոցիացիաների, հիմնադրամների, ՀԿ-ների ղեկավարների հետ, որին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, հարկային պետական ծառայության, առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները: Քննարկվել են հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության հետագա զարգացման, պետություն-գործարար համայնք համագործակցության կատարելագործմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հիմնականում անդրադարձ է եղել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառման հետ կապված խնդիրներին:


Մինչ նշված հարցերի շուրջ մտքերի փոխանակությանն անցնելը, վարչապետն ուշադրություն է հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա: Նա նշել է, որ ոչ միայն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների, այլև, ընդհանրապես, գործարարների ու պետության շահերը համընկնում են, և դա առաջին հերթին մեր երկրում գործարարության զարգացումն է: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև պետության և գործարարների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գործարարների կողմից իրենց շահերը պաշտպանելու ամենարդյունավետ եղանակը ոչ թե պատգամավոր դառնալը կամ այլ` գործարարությանը չառնչվող գործունեությամբ զբաղվելն է, այլ հենց գործարարների միություններում, ասոցիացիաներում միավորվելը և այդ շրջանակներում առկա խնդիրների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելը, որոնց նկատմամբ կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է շատ ուշադիր լինել:


Հանդիպման մասնակից գործարարները նախ շնորհավորել են ՍերԺ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նման հանդիպում նախաձեռնելու համար: Այնուհետև ծավալված մտքերի փոխանակության ընթացքում նրանք իրենց կարծիքներն ու տեսակետներն են ներկայացրել քննարկվող հարցերի, մասնավորապես, պարզեցված հարկի կիրառման վերաբերյալ, արել իրավիճակի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ:


Քննարկման արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, ՀՀ հարկային պետական ծառայության պետին` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի երեք ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկշաբաթյա ժամկետում ի մի բերել արված բոլոր առաջարկությունները և ներկայացնել` քննարկված խնդիրների վերաբերյալ ամբողջական ու արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ