Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 մարտի 2008


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Զրուցակիցներն անդրադարձել են հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակին, քննարկել այդ իրավիճակից երկիրը դուրս բերելու հնարավորությունները: Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի կայունությունը երկրում վերահաստատվի:


ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը վարչապետին է ներկայացրել Հայաստանում գտնվելու այս օրերին իր ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում ձևավորված կարծիքն ու ստացած տպավորությունները, որոնք, պարոն Համմարբերգի հավաստմամբ, ամբողջական տեսքով թղթին կհանձնի Ստրասբուրգ վերադառնալուց հետո: Ստեղծված իրավիճակում նա չափազանց կարևոր է համարել հավասարակշռված մոտեցումը և համակարծիք է եղել Սերժ Սարգսյանի հետ այն հարցում, որ պետք է պատժվեն միայն այն անձինք, ովքեր հստակ քրեական հանցագործություն են կատարել:


Թոմաս Համմարբերգը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպական խորհրդի համար շատ կարևոր երկիր է և պատրաստակամություն է հայտնել մեծ սիրով շարունակել Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ