Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հունիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը համաձայնություն տվեց ՏԱՍԻՍ-ի 2001թ.-ի տարածաշրջանային գործողությունների ծրագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի շրջանակներում եվրոպական հանձնաժողովը 38 մլն եվրո է տրամադրելու նորանկախ պետությունների գործընկեր երկրներին՝ տրանսպորտի, հեռահաղորդակցության, բնապահպանության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվելիք միջոցառումների համար: Դա երկրորդ գործողությունների ծրագիրն է, որը պետք է իրագործվի արդեն իսկ կնքված 2000-2003թթ. Ինդիկատիվ ծրագրի շրջանակներում: Գործադիրը հավանություն տվեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է առավել մեծ հարկման բազա ունեցող շքեղ բնակելի տների ու թանկարժեք մարդատար ավտոմեքենաների համար կիրառել պրոգրեսիվ կարգով աճող լրացուցիչ գործակիցներ: Շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին մեկ շաբաթ ժամկետ տրվեց հարցի վերաբերյալ արված առաջարկությունները ներկայացնելու, օրինագիծը, ըստ այդմ, ամբողջական և փոխընդունելի տեսքի բերելու համար: Հավանություն տրվեց նաև «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է հանրապետության տարածքում ՀՀ արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները: Մեկ այլ որոշմամբ, այս օրինագծից բխող փոփոխություններ և լրացումներ առաջարկվեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Ներկայացված առաջարկությունները վերոհիշյալ օրինագծում ներառելու և վերջնական տեսքի բերելու համար ևս տրվեց մեկ շաբաթ ժամանակ: Կառավարությունը հաստատեց «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության և հեռանկարային զարգացման ծրագիրը: Նախատեսվում է, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալելու երեք հիմնական ուղղություններով՝ արգելոցի տարածքում եղած հուշարձանների ուսումնասիրություն, արդեն փաստագրված արժեքների պահպանություն և արգելոցի տարածքի օգտագործում գիտաճանաչողական, զբոսաշրջության նպատակով: Մեկ այլ որոշմամբ հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների փուլ առ փուլ իրականացման համար «Ագարակ» պատմամշակութային արգելոցի» համալիրը՝ անհրաժեշտ տարածքով, անհատույց օգտագործման տրամադրվեց «Ագարակ» գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամին: Նիստում հաստատվեցին նաև այս տարվա պետական բյուջեով քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվելիք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և սողանքային տարածքներում ռեժիմային դիտարկումների իրականացման 2002թ.-ի ծրագրերը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը թույլատրեց Սյունիքի մարզպետին՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերից 5 տարի ժամկետով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով, Հարժիսի գյուղական համայնքին հատկացնել 55 հա վարելահող՝ համայնքի հողերի սեփականաշնորհմանը չմասնակցած ընտանիքներին ենթավարձակալության տրամադրելու համար: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ներկայացված օրինագծին, որով նախատեսվում է համատիրությունների ձեռնարկատիրական գործունեությունն ազատել ավելացված արժեքի հարկից: Եզրակացությունը հիմնավորվում է նրանով, որ նշված լրացումը հակասում է Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագրին, որով որդեգրվել է արտոնությունների առավելագույն կրճատման քաղաքականություն: Բացի այդ, առաջարկության ընդունման դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև: Հաստատվեց նաև զինապարտների կցագրման, զորակոչի զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում իրականացնող բժշկական հիմնարկների ցանկը: Առանձին որոշումներով հաստատվեցին Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Փոփոխություն կատարելով կառավարության 1998թ. հուլիսի 24-ի որոշման մեջ, գործադիրը հանրապետության ամբողջ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանեց յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Նիստում հավանություն տրվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին 2002 թ. հունիսի 18-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, Էջմիածնի հոգևոր ճեմարանը ճանաչեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն և հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարին‘ սահմանված կարգով, հոգևոր ճեմարանին տալ բարձրագույն մասնագիտական կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ