Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 հունիսի 2002

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ կմնա 2000 թ. դեկտեմբերին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համատեղ կոմյունիկեի սկզբունքներին», -ընդգծել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Թիմուր Դավամայթիի հետ այսօր հանդիպման ժամանակ: Վարչապետը ողջունել է պրն Դավամայթիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր, կարևորելով և ինչ-որ տեղ խորհրդանշական համարելով, որ այցը կատարվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական կապերի հաստատման 10-ամյա հոբելյանի տարում: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, անցած 10 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները‘ հիմնված լինելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, կայուն զարգացում են ապրել հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Ըստ վարչապետի, չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայ և չին ժողովուրդների շփումները գալիս են պատմական անցյալից և առավել զարգանալու, ամրապնդվելու լայն հնարավորություններ ունեն: Երկու պետությունների համագործակցության համար անհրաժեշտ նախադրյալները, այդ թվում‘ իրավա-պայմանագրային դաշտը, ստեղծված է: Երկրների ղեկավարության կողմից առանձնահատուկ կարևորություն է ստացել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալումը: Այս ամենը նկատի առնելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է 2002 թ. օգոստոսին Երևանում անցկացվելիք հայ-չինական միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքը: Նա ընդգծել է նաև երկու երկրների ձեռնարկատերերի ու գործարար շրջանակների միջև անմիջական շփումների հաստատման անհրաժեշտությունը, նշելով, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կնպաստի դրան: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է քիմիական ոլորտում համատեղ ծրագրերի իրագործումը: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց‘ մայիսի 18-ին Շանսի նահանգի Դաթոնգ քաղաքում «Չինարմենպրեն» ՀՁ-ի շինարարության առաջին խորհրդանշական քարի տեղադրման առթիվ և նշել, որ այդ հաջող գործակցության օրինակը պետք է տարածել տնտեսական մյուս ոլորտների վրա, այդ թվում‘ էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պրն Դավամայթիին խնդրել է փոխանցել իր ջերմ ողջույնները ՉԺՀ վարչապետ Ձու Ժուցզիին և վերահաստատել է իր չին գործընկերոջը Հայաստան հրավիրելու առաջարկը: ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Թիմուր Դավամայթին ևս կարևորել է երկու տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ՉԺՀ կատարած այցի ընթացքում ստորագրված համատեղ կոմյունիկեի սկզբունքներով առաջնորդվելը և նշել, որ իր երկրի ղեկավարությունը նույնպես ամեն ինչ կանի հայ-չինական համագործակցության զարգացման առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար‘ ի շահ երկու բարեկամ պետությունների:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ