Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունվարի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» և «Սահմանային զորքերի մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Երկրորդով մասնավորապես սահմանվում են ՀՀ սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութակատեխնիկական ապահովումը: Կառավարությունը հավանություն տվեց անշարժ գույքի շուկայի զարգացման հայեցակարգին: Փաստաթղթում տրվում են ոլորտի բարեփոխումների նպատակն ու խնդիրները, անշարժ գույքի շուկայի բարեփոխումների միջոցառումները: Դրանցում մասնավորապես նախատեսվում է շարունակել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացը՝ ստեղծելով այդ իրավունքների պետական պաշտպանության համապատասխան երաշխիքներ: Նիստում հաստատվեց ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը: Ընդունված մեկ այլ որոշում վերաբերում է սահմանված ժամկետում չգրացված կամ չվերագրանցված ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ պետական մարմինների հարաբերություններին: Որոշման մեջ ասվում է, որ նշված ձեռնարկություններն ու կազմակերպությունները ենթակա են լուծարման, իսկ չվերագրանցվածների հիմնադիր փաստաթղթերը ճանաչվել են անվավեր: Այս առումով ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին, նրանց ենթակա պետական հիմնարկներին հանձնարարվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է գործարքներ չկնքել և գործառնություններ չկատարել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ: Որոշման մեջ նշված են այն միջոցառումները, որոնք ստեղծված իրավիճակում պետք է իրականացնեն համապատասխան մարմինները: Կառավարությունն ընդունեց ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին որոշում: Դրանով ՀՀ բնապահպանության նախարարությանը և գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարվում է շահագրգիռ այլ մարմինների հետ 5-ամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների վիճակի և վերականգնման վերաբերյալ առաջարկություն՝ միջոցառումների 5-ամյա ծրագրով և ժամանակացույցով: ՀՀ անտառային ֆոնդի տարածքում արգելվում ց մի շարք ծառատեսակների հատումները: Նիստում հավանություն տրվեց համահայկական (միջազգային) երիտասարդության կենտրոնի ստեղծման հիմնավորումներին: Փաստաթղթում նշվում է, որ կենտրոնը կոչված է ապահովելու ինչպես Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդումը, այնպես էլ երիտասարդության շրջանում միջազգային ծրագրերի իրականացումը: Այս նկատառումներից ելնելով, և հիմք ընդունելով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի որոշումներն ու «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» ամրագրված միջազգային համագործակցության զարգացման ուղղությունները՝ կենտրոնի ստեղծումը դիտվում է որպես երիտասարդական քաղաքականությանն ուղղված կարևորագույն գործոններից մեկը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ