Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հունիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար պետական աջակցության ցուցաբերման կարգը: Սահմանվեց, որ նշված խմբի բնակիչներին, մարզպետի որոշման հիման վրա, կնքված պայմանագրերի համաձայն, ցուցաբերվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն‘ շուկայից պատրաստի բնակարան ձեռք բերելու համար՝ իրենց կողմից զբաղեցրած ոչ հիմնական շինությունը պարտադիր ազատելու պայմանով: Հաստատվեց նաև 2002 թ. երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք կարևոր օբյեկտների (հանքավայրերի) երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումն ու համապատասխան հաշվետվությունների կազմումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն տվեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2004 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ծրագիրը ներառում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնական նպատակներն ու ուղղությունները, միջոցառումները, դրանց կատարման ժամանակացույցը, պատասխանատուներն ու ֆինանսական միջոցները: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվեց օդանավակայանի տարածքին հարող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին Արմավիրի մարզի Մուսալեռի, Պտղունքի, Փարաքարի գյուղական համայնքների վարչական սահմաններում: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվեց հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը: Գույքային շրջանառության բոլոր մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով, գործադիրը որոշում ընդունեց «Իրավաբանական անձանց լուծարման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու մասին»: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը, որի համաձայն որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, դատված չէ և անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում: Սևան-Հրազդան իրիգացոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերից օգտվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, որոշվեց Սևանա լճից 2002 թ. ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակ սահմանել 150,0 մլն խ.մ: Առանձին որոշումներով հաստատվեցին Արագածոտնի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Գործադիրը որոշում ընդունեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններն ու գրադարանները‘ վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու մասին: Սահմանվեց, որ այդ կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Այլ որոշումներով հաստատվեցին տեղեկատվության ձեռքբերման, տեղեկատվության պահպանման և արխիվացման, ինչպես նաև հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվերները: Հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով մայիսի 9-ը‘ հաղթանակի և խաղաղության օրը, ինչպես նաև հունվարի 28-ը‘ բանակի ստեղծման օրը, նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր: Նիստում կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի ու Սլովենիայի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Գործադիրը որոշում ընդունեց նաև Խաչատուր Բեզիրջյանին ՀՀ կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարկոսյանը նշանակվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ