Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 մայիսի 2002

Մայիսի 31-ին ավարտելով ՌԴ մայրաքաղաք կատարած այցը‘ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, լրագրողների խնդրանքով, ամփոփել է այցի արդյունքները: - Պարոն վարչապետ, քիչ առաջ հանդիպում ունեցաք հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի հետ, ի՞նչ հարցեր քննարկեցիք, և ի՞նչ տեղաշարժ կա բանակցային գործընթացում: - Հանդիպումը հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Կլեբանովի հետ նպատակ ուներ պարզելու հանձնաժողովի առջև դրված խնդիրների կատարման ընթացքը, այդ թվում‘ ՌԴ վարչապետ Կասյանովի հետ ՀՀ նախագահի վերջին հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի մասով: Հավանական է հունիսի սկզբին‘ այն պայմանավորվածությունները, որ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության նախագահի և ՌԴ վարչապետ Կասյանովի հանդիպման ժամանակ, իրականանան, անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինեն: Դա վերաբերվում է Հրազդանի ՊՇԷԿ-ին, Ռուսաստանին ունեցած մեր երկրի արտաքին պարտքի որոշ չափով մարմանը, ինչպես նաև նախկինում եղած պարտքերի վերաձևակերպմանը, Ռուսաստանի Դաշնության Պետդումայում բնական ալմաստների ներկրման միջկառավարական պայմանագրի վավերացմանն առնչվող հարցերին: Հավանական է, հունիսի սկզբին Դուման արդեն հաստատի այն: Այժմ փաստաթուղթը գտնվում է այնտեղ: Այսինքն, խնդիրները, որոնց շուրջ պայմանավորվածություններ կային տնտեսական հարաբերությունների բնագավառում, կատարման ընթացքի մեջ են և գտնվում են հսկողության տակ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների կողմից: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի առիթն օգտագործելով, Կասյանովի հետ զրույցի ժամանակ ևս այդ հարցերը քննարկեցինք: ՌԴ վարչապետը խոստացավ իր անմիջական հսկողության տակ պահել գործընթացը: Պարոն Կլեբանովը ևս անմիջականորեն կհետևի կատարման ընթացքին: Հունիսի վերջին Երևանում տեղի կունենա երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ կամփոփվեն կատարված բոլոր աշխատանքները: Մեզ համար շատ կարևոր է, որ պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնում, տեղափոխվում են գործնական հարթություն: Կարծում եմ, սրան կհաջորդի այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի նպատակը հարաբերությունների սերտացումը, տնտեսական փոխադարձ շահագրգռությունները գործնական դարձնելն է: Միայն լավագույն ցանկություններ արտահայտելու ժամանակն անցել է, այժմ փորձում ենք իրոք ռեալ հողի վրա տեղափոխել այդ բոլոր խոսակցությունները: - Պարոն Մարգարյան, կարո՞ղ ենք ասել, որ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին վիճահարույց, խնդրահարույց որևէ հարց չկա: - Եթե կան հարցեր, ապա միայն տեխնիկական, այսինքն‘ գույքի գնահատման արժեքի հետ կապված և այլն, որոնք ոչ թե վիճելի հարցեր են, այլ հստակեցվելիք: Դրանք արդեն փորձագետների մակարդակով պետք է լուծվեն, որից հետո արդեն կփորձենք գնահատել արված աշխատանքը և մեր հնարավորությունները: Քաղաքական կտրվածքով պայմանավորվածություններ ձեռք են բերված, տնտեսական առումով ևս, այսինքն‘ երկուստեք ընդունել ենք մոտեցումը, գաղափարը, մնում է իրագործման տեխնիկական մասը: - Իսկ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկված հարցերից ո՞րն եք առավել կարևորում: - Մայիսի 30-ին, Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստն էր: Քննարկման էր ներկայացված 23 հարց, որից 2-ը հետաձգվեց: Դրանց կանդրադառնանք հաջորդ նիստում, քանի որ մասնակից երկրների կողմից որոշակի խնդիրներ բարձրացվեցին, որոնք լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն: Ընդունվածներից ես կառանձնացնեի մի քանի հարցեր. առաջինը‘ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի անհետաձգելի միջոցառումների մասին ՄԱԿ-ի ծրագիրը: ԱՊՀ անդամ երկրներից երեքն արդեն օգտվում են դրանից, հույս ունենք, որ եթե մենք էլ աշխատենք այդ համաձայնագրի ուղղությամբ, ապա Հայաստանը ևս հիշյալ ծրագրի շրջանակներում կարող է որոշակի ֆինանսական միջոցներ ստանալ, ինչը կխթանի Հայաստանում այսօր այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Մինչև հիմա շեշտը դրվել է մեծ մասամբ Աֆրիկայի ու Ասիայի վրա, իբրև ՍՊԻԴ-ի համաճարակի տարածման հիմնական աղբյուրի: Կարծես աչքաթող էր արվել Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքը: ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում այդ խնդրի վրա‘ փորձելով հատուկ ծրագիր իրագործել Արևելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում: Մեր կառավարությունը պետք է աշխատի, որ, եթե ոչ այս տարի, գոնե 2003թ.-ին կարողանա օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Երկրորդը‘ հակաահաբեկչական գործողությունների համատեղ կազմակերպման, համակարգման, անցկացման հարցերն էին: Մինչ այս, արդեն տեղի էին ունեցել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումներ, քննարկումներ: Առաջընթաց կա: Կարևորն այն է, որ կա համոզվածություն‘ խնդիրը լուծելու համար ընդհանուրի ջանքերը համադրելու անհրաժեշտության մասին: Քաղաքական որոշումները կայացված են: Կառավարությունների ղեկավարներն այս փուլում խոսում են գործնականում դրանց կիրառման վերաբերյալ, հստակեցումների, կազմակերպչական հարցերի մասին: Կրկնում եմ, առաջընթաց բավականաչափ կա: Անցած մեկ տարում որոշակի աշխատանք կատարվել է: Նիստում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան մարմինների համագործակցության, էկոլոգիական կամ տեխնոլոգիական վթարների ժամանակ ջանքերի համադրման, համակարգման հարցերը: Սրանք էլ խնդիրներ են, որոնք, ճիշտ է, հասարակական մեծ հնչեղություն չեն ստանում, բայց իրականում մեծ հարված են հասցնում տնտեսությանը, որովհետև մեր ունեցած ռեսուրսները սահմանափակ են, ուստի հարկավոր է կանխարգելել կամ գոնե նվազագույնի հասցնել պատճառվող վնասները: Մեկ երկրի ջանքերը բավարար չեն: Խորհրդի նիստում քննարկվեցին նաև մի քանի կազմակերպչական հարցեր: Ամեն տարի տեղի է ունենում նիստը նախագահողի ռոտացիա: Մինչ այս‘ նախագահում էր Վրաստանի պետնախարարը, այժմ այդ պարտականությունը փոխանցվեց Ղազախստանի վարչապետին: Այսօրինակ հանդիպումները հատաքրքիր են նաև միմյանց հետ շփումների առումով: Հետաքրքիր է, որ ամեն անգամ հանդիպում ես նոր մարդկանց, նոր գործիչների, ինչը վկայում է ԱՊՀ երկրների մեծ մասում վարչապետների հաճախակի փոփոխությունների մասին: Երկու տարի առաջվա կազմից, կարելի է ասել, այսօր մնացել են երեք-չորս վարչապետներ, որոնք այդ ընթացքում անըդնհատ մասնակցել են խորհրդի աշխատանքին: - Պարոն վարչապետ, Հայաստանը ունե՞ր հատուկ կարծիք նիստում ներկայացված հարցերից որևէ մեկի հետ կապված: - Այո, Հայաստանը չսորագրեց մի փաստաթուղթ, որը կապված էր ԱՊՀ գործադիր մարմնի բյուջեի հետ: Չնայած մինչ այդ մենք աշխատել էինք, համաձայնություն տվել էինք, բայց նիստի ժամանակ իրավիճակն այնպես փոխվեց, որ ես չստորագրեցի: Դա այն հարցն էր, որը վերաբերում էր մեր մշտական ներկայացուցիչների ֆինանսավորմանը, մասնավորապես‘ պիտի ամեն երկիր առանձի՞ն կատարի նրանց համար ֆինանսավորումը, թե՞ ընդհանուր մեր վճարված անդամավճարների շրջանակում խնդիրը պիտի լուծվի: Եթե մենք առաջնորդվեինք Ռուսաստանի կամ մի քանի այլ երկրների մոտեցմամբ, կնշանակեր, որ Հայաստանը կրկնակի ավելացնելու էր իր մասնակցության գումարը ԱՊՀ երկրների գործադիր մարմնի պահպանման համար: Բնականաբար, մենք չէինք կարող համաձայնել, որ այս պահին բյուջեի վրա լրացուցիչ ծանրություն լիներ: - Վրաստանի պետնախարարի հանդիպման մասին ի՞նչ կասեիք: - Վրաստանի պետնախարարի հետ հանդիպումը ավելի շատ ճանաչողական էր. առաջին անգամ էինք հանդիպում: Ցանկությունը վրացական կողմից էր, բայց մենք էլ պատրաստել էինք հարցերի լայն շրջանակ, որոնք հունիսի կեսերին պետք է քննարկվեն հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Մենք շեշտը դնում ենք երկաթուղային բեռնափոխադրումների սակագների կայունության վրա, որպեսզի դրանք հետագայում չբարձրանան: Իհարկե, դա կապված է բեռնափոխադրումների ծավալների հետ, բայց հարցի շուրջ փոխըմբռնում կա: Երկրորդը‘ Ջավախքի հետ կապված ծրագրերին է վերաբերում: Մենք առաջարկում ենք, որ ոչ միայն դրանց մշակմանը, այլ իրագործմանը ևս հայկական կողմը մասնակցի, իբրև շահագրգիռ կողմ, որը չի ցանկանում իր հայրենակիցների ճակատագիրը, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական խնդիրները թողնի բացառապես Վրաստանի կառավարության վրա: Մենք որոշակիորեն համագործակցել ենք և ցանկանում ենք այն ավելի խորացնել: Այդ հարցերի պատասխանները կտրվեն միջկառավարական հանձնաժողովի նիստերում: - Դուք այցելեցիք նաև «Մետաղամշակում-2002» միջազգային ցուցահանդես, որտեղ մեր տեղական ընկերությունների արտադրանքը ևս ցուցադրված էր: Ի՞նչ տպավորություն ունեք ցուցահանդեսից: - Մոտ 500 ձեռնարկություններ էին ներկայացված ցուցահանդեսում, որից 400-ը ռուսական ընկերություններ էին, 100-ը‘ այլ երկրների: Դրանց մեջ կար մեկ խումբ, որտեղ միավորված են 4 ձեռնարկություններ‘ 3-ը ռուսական, մեկը հայկական‘ «Մշակը», որը ծրագրավորման, էլեկտրոնիկայի բնագավառում է գործում, որոշակի արտադրանքով, ղեկավարման վահանակներով ապահովում հաստոցաշինական և այդ ոլորտում գործող այլ ձեռնարկությունների: Ընկերությունը մրցակցում է «Սիմենսի» հետ: Ուրախալի է, որ Ռուսաստանի նման մեծ շուկա ունեցող երկիրը, որտեղ հաստոցաշինությունը արմատներ, ավանդույթներ ունի, դարձյալ մրցունակ է դառնում միջազգային շուկայում, և այդտեղ իր ներդրումն ունի նաև մեր հայկական ընկերությունը: Ուղղակի անհրաժեշտ է ավելի լայն պայմաններ ստեղծել «Մշակի» գործունեության համար, որպեսզի իր ներուժը լիարժեք օգտագործի ներքին շուկայում, Ռուսաստանում, վերջինիս միջոցով էլ‘ համաշխարհային շուկայում, ինչը և հիմա իրագործում է:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ