Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 մարտի 2008

Արթուր Բաղդասարյանի խոսքը ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո

 

Ես էլ եմ ուզում մի քանի բան ասել և իմ գործընկերներից, երևի, ներողություն հայցեմ և մի երկու րոպե ավելին ասեմ: Նախ` ինչ տեղի ունեցավ Հայաստանում: Լինելով Հայաստանում ամենախոշոր քաղաքական ուժերից մեկի ղեկավար, մենք քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո նկատեցինք, որ քաղաքական մի գործչի և նրան սատարող մի քանի համախոհների կողմից, փաստորեն, երկրում սկսեց իրականացվել (նաև մեր բանակցային գործընթացն էր ուղիղ ցույց տալիս) ստի և շանտաժի քաղաքականություն, որի արդյունքում փետրվարի 14-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց բառացիորեն, որ. «Իմ և Արթուր Բաղդասարյանի ձայները նույնն են», և նպատակն էր ամեն կերպ խլել իմ ձայները, որից հետո նա Եղեգնաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը ժողովրդական գործիչ է, ունի հանրային մեծ վստահություն: Դրանից երկու ժամ հետո Գորիսում հայտարարեց, որ. «Եթե Արթուր Բաղդասարյանը չմիանա ինձ, դառնում է քաղաքական դիակ», իսկ արդեն նույն օրը Մեղրիում նա հայտարարեց. «Ով որ կքվեարկի Արթուր Բաղդասարյանի օգտին, նա դավաճանում է ժողովրդական գործին»: Եվ սկսվեց սև, անպարկեշտ քարոզչություն վերջին օրերին, չնայած դա որևէ ազդեցություն չունեցավ, և 300.000 ՀՀ քաղաքացիներ քվեարկեցին իմ օգտին: Իհարկե, նա նաև անպարկեշտ իր գործելաոճով խլեց մեծ թվով ձայներ ինձանից, բայց բոլոր դեպքերում, ետընտրական շրջանում, ուզում եմ արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նույն այդ քաղաքականությունը` շանտաժի քաղաքականությունը, շարունակվեց: Այսօր նաև մենք գտնում ենք, և իմ քաղաքական թիմը, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին պարտավոր ենք տալ բարոյական և քաղաքական գնահատականներ: Իրադարձությունների ողջ պատասխանատվությունը, մենք պետք է հասկանանք, որ ընկնում է այն մարդկանց վրա, ովքեր անծրագիր և սադրիչ գործողություններով փորձում էին գնալ առաջ: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել. եթե մենք հանկարծ միանայինք Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն արդեն իսկ անհնարին էր (դա հրապարակային նաև հայտարարել էինք ընտրությունների ե՛ւ նախօրեին, ե՛ւ հետո), դա նշանակում էր, որ Հայաստանում այս զանգվածային անկարգությունների ընթացքում զոհերն ավելի շատ էին լինելու: Եվ մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում, որովհետև մենք կարող էինք գնալ արկածախնդրության ուղիով և ժողովրդին տանել անծրագիր, անհեռանկար ճանապարհով, որի արդյունքում, ես նորից եմ կրկնում, զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ` պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը, ընդունեցինք մեզ ցուցաբերված մոտեցումը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և, իհարկե, ստանալով լիակատար հնարավորություն` իրականացնելու մեր նախընտրական ծրագրերը: Ես ուզում եմ նաև հայտարարել, որ մեր որոշումները փաստարկված են, շատ կարճ ժամանակ անց ժողովուրդը կտեսնի կոնկրետ և դրական արդյունքներ, իսկ բոլոր այն մարդիկ, որոնք այս օրերին, նաև այսօր զբաղված են բանսարկությունների տարածմամբ, ուզում եմ ասել, որ այդ բանսարկությունները դատապարտված են, դրանք տանում են դեպի անորոշություն, անհայտություն և ոչ մի լավ հանգրվանի` մեր ազգի, մեր հայրենիքի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարում է, թե ինքը տնային կալանքի տակ է: Ես ինքս, շատ երկար ժամանակ առանց որևիցէ, ժողովրդի լեզվով ասած, ախրանայի, ման եմ եկել: Ի՞նչ տնային կալանքի մասին է խոսքը, երբ որ նա ազատ կարող է դուրս գալ, գնալ: Դե թող ազատ դուրս գար, այդ հայտնի իրադարձությունների ժամանակ և գնար իր ժողովրդին հանդարտեցներ: Չէ՞ որ իր կոչով էր այդ ժողովուրդը դուրս եկել: Եվ այսօր նորից փորձել մի խումբ կազմակերպված խմբավորումների կողմից տարածել անպարկեշտ լուրեր, փորձել նորից լարել ներքաղաքական իրավիճակը, ես դա համարում եմ ուղղակի անընդունելի: Մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի վերաիմաստավորման անհրաժեշտություն կա, և այստեղ ԶԼՄ-ների դերը շատ մեծ է, քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իրավական խնդիրները` իրավական դաշտում: Ես գտնում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություններ, պետք է պատժվեն: Եթե այդ կատարված հանցագործությունները մնան անպատիժ, երկրում բնականոն զարգացումներ լինել չեն կարող: Ես նաև ուզում եմ ասել, որ այսօր հանդիպել եմ ԵՄ դեսպանների, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, երեկ Հայկե Տալվիտիեի հետ և նրանց հետ էլ քննարկումների ընթացքում բոլորը կարևորում են, ողջունում են Հայաստանում նոր քաղաքական կոալիցիայի ձևավորումը, գտնում են, որ Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունը ունի հանրային վստահության ռեսուրս` ի դեմս այն 70 տոկոս ձայների, որ հավաքել է Սերժ Սարգսյանը և տվյալ պարագայում ես, սրան էլ գումարենք «Բարգավաճ Հայաստանի» ծանրակշիռ ներկայությունը խորհրդարանում, սա տալիս է մեծ հանրային վստահություն` իրականացնելու բարի, դրական փոփոխություններ մեր ազգի ու հայրենիքի համար: Եվ ես վստահ եմ, որ մենք այդ փոփոխություններն իրականացնելու ենք:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ