Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 մայիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի համակարգն անխափան շահագործելու նպատակով, կառավարությունը հավանություն տվեց նշված ընկերության գործունեության բարելավման 2002-2005 թթ. միջոցառումների ծրագրին և ֆինանսական հոսքերի կանխատեսումներին: Այլ որոշմամբ հանձնարարվեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեին‘ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար, ՀՀ ջրային օրենսգիրքն ընդունելուց հետո, 3-5 ամսվա ընթացքում կառավարություն ներկայացնել ջրային օրենսգրքից բխող ՀՀ մի շարք օրենքների նախագծերը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով, կառավարությունը որոշում ընդունեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը անհետաձգելի համարելու վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովին այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում: Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման մեջ, գործադիրը հնարավորություն տվեց «2000» թվագրումով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունը երկարաձգել 3 ամսով՝ մինչև օգոստոսի 1-ը: Այս որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս նշված թվագրումով դրոշմավորված մեծ քանակությամբ ծխախոտի ապրանքային մնացորդներ կան, որոնք հարկ վճարողները սահմանված ժամկետում չեն հասցրել լիարժեք իրացնել: Կառավարության որոշման հիման վրա 2002 թ. փետրվարի 9-ին «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի և RANSAT PLC ընկերության միջև կնքված «Նաիրիտ-1» ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունների փոխանցման պայմանագրի համաձայն, գործադիրը հավանություն տվեց «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փոխանցման պայմանագրի հիմնական դրույթներին: Դրանով RANSAT PLC ընկերությունը պարտավորվում է ստանձնել «Հայկապբանկ» ՍՊԸ-ի նկատմամբ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի ունեցած պարտքը, այդ գործի առնչությամբ դատական կատարողական վարույթն ավարտելով հաշտության համաձայնությամբ: Նիստում հանձնարարվեց առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը‘ կազմակերպել կողմերի միջև հաշտության համաձայնությանն ուղղված բանակցությունների վարման ու համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվեցին Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի 1-ից: Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու, պետական կառավարման մարմինների պատասխանատվությունն այդ ոլորտում բարձրացնելու նպատակով, գործադիրը ի գիտություն ընդունեց, որ 2000 թ. նոյեմբերի 30-ից ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների շտեմարանից կարելի է օգտվել www.gov.am , www.gateway.am, www.undp.am հասցեներով‘ «Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկ» անվամբ: Որոշվեց հանձնարարել նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին)‘ ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ թարմացնել իրենց ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին շտեմարանում զետեղված տվյալները: Հավանութուն տրվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ 1999 թ.-ին ընդունված «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով իրավական պատասխանատվության դաշտից դուրս են մնում քաղաքաշինական գործունեության մասնակից ֆիզիկական և պաշտոնատար անձինք, ինչը պայմաններ է ստեղծում ինքնակամ (ապօրինի) կառույցների բազմացման համար: Օրինագիծը կոչված է լրացնելու այդ բացը‘ հետապնդելով քաղաքաշինական գործունեության հետագա կանոնակարգման նպատակ: Գործադիրը հավանություն տվեց «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակը գործատուի և աշխատողի միջև՝ ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման հետ կապված հարաբերությունների կանոնակարգումն է: Լրացման անհրաժեշտության խնդիրը օրերս քննարկվել էր վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդում: Վերոհիշյալ օրինագծում առաջարկվող լրացումը հիմնված էր գործարարների առաջարկների վրա: Առանձին որոշումներով հաստատվեցին Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Կառավարությունը որոշեց «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում ընդունեց գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական այն աշխատանքների դասակարգման (հասկացության) մասին, որոնց վրա կատարված ծախսերը‘ հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամտից նվազեցվում են դրանց կատարման տարվա ընթացքում ամբողջովին: Նիստում հաստատվեցին հանրապետության միջին մասնագիտական կրթության անվճար ուսուցման 2002 թ. ընդունելության տեղերը: Վարչապետը հանձնարարեց ներկայացված ցանկում որոշակի վերաբաշխում կատարել‘ նկատի ունենալով մեր տնտեսության առաջնահերթությունները, օրվա պահանջները և ըստ այդմ, նիստում հնչած առաջարկները: Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին մուլտիպլիկացիոն, խաղարկային, վավերագրական կինոնկարների ստեղծման գծով պետական պատվերների, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման և կինոշուկաների մասնակցության 2002 թ. ծրագրերը: Կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետություններում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելու գործում համագործակցության մասին» համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձապետարանի միջև» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ