Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 մարտի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատուներ Անդրեյ Դիդենկոն և Ռասա Օստրաուսկայտեն, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Անդրադարձ է արվել Հայաստանի ետընտրական գործընթացներին, մասնավորապես, չարտոնված հանրահավաքի արդյունքում օրեր առաջ մայրաքաղաքում հրահրված անկարգություններին, այդ ամենի հետևանքով երկրում առաջացած լարվածությանն ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին: Ստեղծված իրավիճակում, ըստ ԵՄ հատուկ ներկայացուցչի, բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն հանդես բերեն և միջոցներ ձեռնարկեն այս վիճակից դուրս գալու, հասարակության մեջ պառակտվածությունը չխորացնելու և քաղաքական երկխոսության միջոցով խնդիրը հանգուցալուծելու համար: «Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասի երկրներն ավելի ու ավելի մոտեցնել Եվրամիությանը և պատրաստակամ ենք անել հնարավորն այդ ուղղությամբ»,- ասել է Պիտեր Սեմնեբին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վճռական է տրամադրված և գտնում է, որ զանգվածային անկարգություններ հրահրածները` քրեական հանցագործություններ կատարածները, միանշանակ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա վերահաստատել է Հանրապետության հրապարակում հնչեցրած իր ելույթում արված համագործակցության պատրաստակամությունը, նշելով, որ այդ նպատակով, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են բանակցությունները, կան դրական արձագանքներ, և առաջիկա օրերին դրանց արդյունքներն ակնհայտ կլինեն. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանի զարգացումն ու նրա քաղաքացիների բարեկեցությունը, մեր երկրի կայունությունն ու հզորացումը, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցելու և պատրաստ ենք բաց, ուղիղ, շիտակ խոսակցության»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ