Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը լսվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000թ. աշխատանքային ծրագրի մասին հաշվետվությունը: Հիմնադրամի գործունեությունը կարևորվում է նրանով, որ այն անմիջականորեն առնչվում է բնակչության սոցիալական ու կենցաղային պահանջմունքների բավարարման հետ, որի աշխատանքի արդյունավետությունը զգալիորեն կարող է թուլացնել հանրապետությունում առկա սոցիալական լարվածությունը: Ըստ հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանի, հիմնադրամի 2000թ. ընդհանուր եկամուտների կատարողականը կազմել է 85,6%, նախատեսված 43 մլրդ 614 մլն դրամի դիմաց փաստացի եկամուտները կազմել են 37 մլրդ 336 մլն դրամ: ՀՀ պետբյուջեի միջոցներից իրականացվող ծախսերի գծով նախատեսվող գումարը՝ 5 մլրդ 882 մլն դրամը հատկացվել է ամբողջությամբ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման կատարողականը կազմել է 83,3%, որը հիմնականում պայմանավորված է հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակով, տնտեսվարող սուբյեկտների զգալի մասի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձերի չվճարումներով և դրանց համամասնորեն սոցվճարումների չկատարումով, ժամկետանց պարտավորությունների /ապառքների/ աճով, դրանց բռնագանձման ցածր արդյունավետությամբ, գյուղացիական տնտեսություններից և անհատ ձեռնարկատերերից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման չհաղթահարված դժվարություններով: Հաշվետու ժամանակահատվածում գործատու ապահովադիրների կողմից հաշվարկված և չվճարված աշխատավարձերի գումարը կազմել է շուրջ 32 մլրդ դրամ, իսկ չվճարված աշխատավարձերի նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարը ավելի քան 9,6 մլրդ դրամ: 2000թ. հունվարի մեկի դրությամբ առկա 7 մլրդ 218 մլն դրամ ապառքներից տարվա ընթացքում մարվել է շուրջ 3 մլրդ դրամ կամ ընդհանուրի 41 %-ը, մինչդեռ նույն ժամանակահատվածում առաջացած ապառքը կազմել է ավելի քան 3,3 մլրդ դրամ: Քննարկման ընթացքում նշվել է, որ հաշվետու ժամանակում անբավարար է եղել մասնավորապես ապահովադիրների ժամկետանց պարտավորությունների բռնագանձման արդյունավետությունը: Հիմնադրամին դեռևս չի հաջողվել ամբողջապես հաշվառել սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություններ ունեցող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Հանրապետությունում առկա մոտ 43 հազար գործատուներն ու 39 հազար անհատ ձեռնարկատերերի զգալի մասն ունի նաև վարձու աշխատողներ, որոնք գրանցված չեն: Առաջարկվել է գտնել այդ երևույթի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ՝ ընդգծելով դրա օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: 2001թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնադրամի տարածքային կենտրոններում գրանցված ապահովադիրների թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 11831-ով, այդ թվում գործատուներինը՝ 4746-ով: Տարվա ընթացքում հայտնաբերվել և հիմնադրամում գրանցվել են 5400 տնտեսվարող սուբյեկտներ, զանազան կարգի խախտումների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել 6910 պաշտոնատար անձինք, իսկ նրանցից գանձված տուգանքը կազմել է 25,6 մլն դրամ: Իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել և հաշվարկվել է շուրջ 7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն և տույժ: անձման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքերում, դատարաններ է ներկայացվել 577 հայցադիմում՝ ավելի քան 12 մլրդ դրամ հայցապահանջով: Նշվել է, որ անհրաժեշտ արդյունավետություն չի ապահովվել գյուղացիական տնտեսություններից սոցվճարների հավաքագրման հարցում, մասնավորապես՝ «Հայփոստ» ՊՓԲԸ-ի և «Հայխնայբանկի» ստորաբաժանումների միջոցով կենսաթոշակների վճարմանը զուգահեռ սոցվճարները հավաքագրելու եղանակով: Հանձնարարվել է առաջին հերթին գանձումները կատարել ոչ թոշակառուներից, իսկ թոշակների վճարումը չկապել սոցվճարումների հետ: Անհրաժեշտ է նաև հստակ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում՝ սոցվճարումների նպատակը պարզաբանելու համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քննարկման ընթացքում հանձնարարել է վերացնել փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումից անմիջապես հետո բոլոր կարգի սոցիալական վճարները միանգամից և հատկապես թոշակառուներից հավաքելու պրակտիկան՝ դրա վերահսկողությունը դնելով տարածքային կառավարման նախարարի վրա: Չնայած այն բանին, որ հիմնադրամին հաջողվել է կենսաթոշակային ապահովագրության գծով 2000թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կուտակված ավելի քան 6,3 մլրդ դրամ պարտքը հասցնել 3 մլրդ 118 մլն դրամի, իսկ հիմնադրամի 2001թ. բյուջեով նախատեսված 4,5 մլրդ դրամի նախորդ տարվա պարտքը մինչև տարեվերջ հասցնել 3 մլրդ 991 մլն դրամի, կենսաթոշակային ապահովագրության ոլորտում դեռևս շատ են չլուծված խնդիրները: Վարչապետը խիստ ուշադրություն է հրավիրել «Հայփոստի» և «Հայխնայբանկի» բաժանմունքներում բնակչության կենսաթոշակների ու նպաստների վճարումների ուշացման, թոշակառուների հաշվառման և այդ գործում դեռևս առկա այլ լուրջ խախտումների վրա: Որոշվել է մշակել գործընթացի կարգավորման հստակ մեխանիզմ և նշված հիմնախնդիրները քննարկել փետրվարի սկզբին: Քննարկման ժամանակ առաջարկվել է անցնել վճարումների միասնական կոդային համակարգի, բանկային սպասարկման քաղաքակիրթ եղանակի, աշխատանքային նոր օրենսգրքում հստակ ամրագրել աշխատավարձերի վճարման ժամկետը: Այս և քննարկված այլ հիմնախնդիրների կապակցությամբ հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել հիմնադրամի աշխատանքներում նկատված բացթողումների վերացման և բնակչության սոցիալական կարիքներին ուղղված միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու վրա:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ