Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 փետրվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդի նիստ` օրակարգում ունենալով ՀՀ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին հարցը, «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող մի շարք օրենքներում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթն ու «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքն ու դրանից բխող այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը: Հարցերը խորհրդին ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի վերաբերյալ նշվել է, որ այն ՀՀ-ում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման փորձ է, որի արդյունավետ գործելու դեպքում կխթանվի նաև ապահովագրության ոլորտի զարգացումը: Հայեցակարգը մշակվել է միջազգային լավագույն փորձի, մասնավորապես` Եվրամիությունում կիրառվող «Գրին Քարդ» համակարգի հիման վրա, որի նման մի շարք այլ համակարգեր ոչ էական տարբերություններով գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Հայեցակարգի ներդրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցների շահագործմամբ պատճառված վնասի արդյունքում, ՀՀ-ում գնալով մեծանում է տուժած անձանց թիվը, վնաս է հասցվում ինչպես վերջիններիս գույքին, այնպես էլ կյանքին և առողջությանը, որը ոչ միշտ է ժամանակին և լիովին հատուցվում: Հայեցակարգի ներդրման արդյունքում համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ, ՀՀ-ում հնարավոր կլինի ստեղծել ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժած անձանց վնասների հատուցման արդյունավետ համակարգ, որով կլուծվեն մի շարք սոցիալական հիմնախնդիրներ` կապված վնաս պատճառած կողմի վճարունակության և տուժող կողմի հատուցում ստանալու հետ:

Խորհուրդը հավանության է արժանացրել հայեցակարգը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացնելու նպատակով նախապատրաստել դրանից բխող համապատասխան օրենքի նախագիծ:

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ հարցը զեկուցող Տիգրան Սարգսյանի, ամրագրում է, որ մեր երկրում օրինական վճարման միջոց է ոչ միայն կանխիկ, այլ նաև անկանխիկ վճարման ձևը, և ոչ ոք իրավունք չունի հրաժարվել կամ մերժել անկանխիկ վճարում իրականացնողին: Ներկայացված օրինագիծը սահմանում է, թե ինչպիսի գործարքներ և գործառնություններ պետք է իրականացվեն անկանխիկ, ընդ որում` անկանխիկ վճարում է համարվում վճարողի բանկային հաշվից կատարվող վճարումները և որոնց արդյունքում վճարման ենթակա դրամական միջոցները մուտքագրվում են շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին: Օրինագիծը կարևորվել է նաև ստվերի դեմ պայքարի տեսանկյունից: Խորհրդի հավանությանն արժանացած օրինագծերի փաթեթը, հանձնարարականի համաձայն, այնուհետ կներկայացվի կառավարության քննարկմանը:

Խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում Քննարկված հաջորդ` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, կրեդիտավորման միասնական կանոնների սահմանումը, ֆինանսական միջնորդության ավելացումը: Քննարկման արդյունքում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԲ-ի նախագահին` ներկայացնել այնպիսի որոշման նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի սպառողական ապրանքներ իրացնող կազմակերպություններին` իրացման ժամանակ ֆինանսավորել իրենց հաճախորդներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ