Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 25 մայիսի 2002

Այսօր Զարգացման հայկական գործակալությունում տեղի է ունեցել հայկական առևտրական պալատների ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հարենիքի և սփյուռքի գործարարների այս հանդիպումը թելադրվել է մեր անկախ պետականության զարգացման արդիական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Վարչապետը նշել է, որ վաղուց արդեն եկել է ժամանակը մեր բոլորի ջանքերը համատեղելու‘ Հայաստանի և Սփյուռքի գործնական կապերն ամրապնդելու, Հայաստանում տնտեսական բարեփոխումները շարունակելու, ընդհանուր առմամբ մեր ժողովրդի ու պետության հեռանկարային զարգացման խնդիրը լուծելու համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է այդ համագործակցության մեջ գործարարության ոլորտին պետական կոպիտ միջամտությունը բացառելու, պետական շահերը բիզնեսի նպատակներին չհակադրելու անհրաժեշտությունը: Ըստ նրա, արդեն անցել են այն ժամանակները, երբ պետությունն էր թելադրում թե ով ինչով պիտի զբաղվի: Անցել են նաև այն ժամանակները, երբ Սփյուռքին դիմում էինք միայն օգնության ակնկալիքով: Վարչապետի խոսքերով, այսօր պետութունը ցանկանում է Սփյուռքի հետ ստեղծել բնականոն գործարար հարաբերություններ‘ իր կողմից ապահովելով համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, նպաստավոր օրենսդրական դաշտ: Կառավարության ղեկավարը նշել է, որ սփյուռքահայ գործարարների ներկայությունը հայրենիքում, միմյանց և Հայաստանի գործարարների հետ նրանց համագործակցությունն անհրաժեշտ է մեր երկրին ու ժողովրդին‘ պետական ու տնտեսական անվտանգությունն ապահովելու համար: Հավաստելով հայկական սփյուռքի հզոր ներուժը, վարչապետը նաև ընդգծել է, որ առկա հնարավորությունները դեռևս բավարար չեն օգտագործվում: Ըստ նրա, պետությունն այսօր որդեգրել է բոլոր գործարարներին հնարավորինս աջակցելու սկզբունքը, քանի որ զարգացած գործարարությունից հարստացող պետական բյուջեն հնարավորություն կտա բանակ պահել, ժամանակին վճարել ուսուցչին, բժշկին, թոշակառուին: Վարչապետը հավաստել է, որ կառավարությունը պատրաստակամ է lաշտպանելու գործարարների այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն այդ նպատակին: Կառավարությունը հնարավոր ամեն բան անելու է պետական պաշտոնյաների կողմից գործարարության առջև արհեստական խոչընդոտների հարուցումը թույլ չտալու, Սփյուռքի գործարարների փորձը, ինտելեկտուալ ներուժը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումների ու արտահանման խթանմանը ծառայեցնելու համար: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև գործարարների, ինչպես և գործարարների ու պետության միջև շփումների կուլտուրայի մշակման գործում Սփյուռքի կուտակած փորձը յուրացնելու անհրաժեշտությունը‘ մեր երկրում ազնիվ և առողջ գործարարության զարգացման նպատակով: Մտահոգություն հայտնելով Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների հայ գործարարների ներուժը լիարժել չօգտագործելու փաստի կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ այդ պետություններում առևտրական պալատների ձևավորման հետ մեկտեղ նրանց հետ ևս համագործակցությունն ավելի գործնական բնույթ կստանա: Վերջում վարչապետը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել հանդիպման մասնակիցներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ