Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 փետրվարի 2008



ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքը Քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո, լրագրողների հետ հանդիպմանը.



Սերժ Սարգսյան - Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանն արձագանքեց մեր կոչին` համատեղ ուժերով ղեկավարել մեր երկիրը: Այդ արձագանքից հետո ես առաջարկեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին կազմել կոալիցիոն կառավարություն, իսկ պարոն Արթուր Բաղդասարյանին առաջարկեցի ստանձնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը, կարծում եմ, ամբողջովին հնարավորություն կտա պարոն Բաղդասարյանին լիարժեքորեն ներգրավվել մեր երկրի ղեկավարման համակարգի մեջ, լիարժեքորեն մասնակցել մեր երկրի զարգացման ողջ գործընթացին:



Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը բարձր պաշտոն է` մեր հանրապետության երրորդ-չորրորդ պաշտոնը, և այստեղ նույնիսկ կարևոր չէ պաշտոնի մեծ լինելը: Ես վստահ եմ, որովհետև այդ մասին խոսել ենք պարոն Բաղդասարյանի հետ, կարևորն այն է, որ այդ պաշտոնը հնարավորություն է տալիս տիրապետելու ողջ ինֆորմացիային, հնարավորություն է տալիս գործուն մասնակցություն ունենալ բոլոր բնագավռներում տեղի ունեցող գործընթացներին: Կարծում եմ, որ լավ է նաև այն առումով, որ հնավարություն կունենանք մեր երկրում, երևի առաջին անգամ, ձևավորելու Անվտանգության խորհուրդ` իր ապարատով, ողջ լիազորություններով, ինչը, անշուշտ, շատ դրական ազդեցություն կունենա մեր պետական, հասարակական, քաղաքական կյանքում:



Մենք փաստաթուղթ ստորագրեցինք: Անշուշտ, երբ ես խոսում էի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին, ասածս չէր նշանակում, որ Դաշնակցությունը չի մասնակցելու այդ կոալիցիային: Եվ քանի որ գիտեք առաջարկությունների, հայտարարությունների շարքը, ես կարծում եմ, որ պաշտոնապես Դաշնակցությունից էլ կստանանք պատասխան, այն ժամանակ շատ հնարավոր է, և ես շատ ուրախ կլինեմ, որ կոալիցիան լինի քառակողմ:





Արթուր Բաղդասարյան - Ես էլ ուզում եմ կարևորել այսօրվա քաղաքական իրադարձությունը, որովհետև վստահ եմ ձեզ կբաժանվի մեր ստորագրած այս համաձայնագրի տեքստը: Ըստ էության, եթե փորձենք մի փոքրիկ մեջբերում կատարել` 2008թ. նախագահական ընտրություններում մեր կնքած այս քաղաքական համագործակցության համաձայնագրի արդյունքում կանգնած է 1 մլն 150 հազար մարդ, այսինքն` ընտրողների շուրջ 70 տոկոսը: Սա նշանակում է` պատկառելի վստահություն Հայաստանի ապագա քաղաքական իշխանությանը, սա նշանակում է` երկրի առջև ծառացած բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների լուծման գործում իշխանության վճռականություն, սա նշանակում է նաև, որ Հայաստանի նորընտիր նախագահն ավելի վստահ ու վճռական կլինի դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ կան իրականացնելու` համարձակ բարեփոխումներ մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Նաև ուզում եմ նշել, որ մեր բանակցությունների ընթացքում ինձ համար շատ կարևոր մի բացահայտում եղավ, որ կա լուրջ պատրաստակամություն, կա վճռականություն նորընտիր նախագահի կողմից` համադրելու նաև մեր նախընտրական ծրագրերը, կա ցանկություն, իրոք, երկրում իրականացնել մեծ դրական փոփոխություններ: Մեկ օրինակ` միայն այն, որ մեր զրույցների ընթացքում արձանագրվեց մի իրողություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի Գյումրիում ու Վանաձորում չլինեն այլևս տնակներ, խնդիր, որը երկրաշարժից 20 տարի անց հուզում է բազմաթիվ մարդկանց և բազմաթիվ այլ ուղղություններով շատ կոնկրետ ու իրատեսական ծրագրերի իրականացում, որը մենք միարժեք ողջունում ենք: Ուզում եմ ասել, որ մեր քաղաքական որոշումը, մեր թիմի` փաստարկված է, այն ամբողջությամբ 100 տոկոս հավանության է արժանացել մեր երկու ղեկավար կառույցների կողմից, մեր քաղաքական խորհրդի կողմից, վարչության կողմից և մենք սեղմում ենք մեզ մեկնած ձեռքն արժանապատվորեն, որովհետև մենք գտնում ենք, որ այս համագործակցության արդյունքում շահելու է մեր հայրենիքը, մեր երկիրը: Մենք վստահ ենք, որ ազնիվ հայրենանպաստ գործակցություն ենք սկսում` ի նպաստ մեր երկրի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության: Եվ ես նաև շնորհակալություն եմ հայտնում նորընտիր նախագահին` այն առաջարկի համար, որ կոնկրետ արվել է ինձ պատասխանատու համակարգը ղեկավարելու, աշխատելու համար և վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը փայլուն արդյունքներ կտա: Ես զգում եմ իմ չափով իմ պատասխանատվությունը իմ օգտին քվեարկած 300 հազար քաղաքացիների նկատմամբ և պարտավոր եմ իմ գործունեությամբ կարողանալ նաև այնպես անել, որ ժողովուրդը տեսնի մեր այս համատեղ որոշումը, դաշինքը, եթե կուզեք ասել, ուղղված Հայաստանի հզորացմանը և զարգացմանը` փաստարկված է, հիմնավորված է բոլոր ուղղություններով և նպաստելու է մեր երկրի զարգացմանը:





Սերժ Սարգսյան -Ես ուզում եմ նաև ավելացնել, որ որևէ մեկի համար սա տարօրինակ չպիտի լինի այն առումով, որ խորհրդարանական ընտրություններից հետո էլ դուք տեսաք` մենք առավելագույնն արեցինք, որպեսզի կազմենք կոալիցիոն կառավարություն և բացի դրանից, նախընտրական ողջ փուլի ժամանակ ես մշտապես ասել եմ, որ ինչքան կարող ուժեր կարողանանք ներգրավել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնքան հաջողությունը կլինի ակնառու:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ