ուրբաթ, 24 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լիբանանի Ազգային Ժողովի պատգամավորներ Եղյա Ջերեջյանին և Ժան Օղասապյանին, որոնք Հայաստանում են գտնվում Հայրենիք-Սփյուռք երկրորդ համաժողովին մասնակցելու կապակցությամբ: Պատգամավորները շնորհակալություն են հայտնել համաժողովի կազմակերպման ու հրավերի համար՝ հուսալով, որ այս անգամ հանդիպումը կանցնի ավելի գործնական մթնոլորտում: Նշելով, որ նախորդ համաժողովից հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ իհարկե, արվածը դեռ բավարար չէ: Ըստ վարչապետի, համաժողովից ակնկալվող գործնականությունը մեծապես պայմանավորված է նաև իրենց՝ մասնակիցների ակտիվությունից, քննարկումների և առաջարկությունների արդյունավետությունից: