Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 փետրվարի 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Պարոն Սարգսյան,

Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Տասնհինգ տարուց ավելի է, ինչ Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` տնտեսության արագ աճի խթան հանդիսանալով և նպաստելով աղքատության նվազեցմանը: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հովանավորված ծրագրերի և տրամադրված տեխնիկական օգնության միջոցով Հայաստանում իրականացվեցին հեռանկարային կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նկատելի տնտեսական աճի արդյունք հանդիսացան: Հիմք ընդունելով անցյալ տարի հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած մեր զրույցը, ես համոզված եմ, որ լավ հարաբերությունները կշարունակվեն նաև Ձեր պաշտոնավարման ժամանակ: Մեր կողմից, ես կցանկանայի հաստատել, որ մենք պատրաստ ենք շարունակելու Ձեր կառավարության հետ սերտ համագործակցությունը` տնտեսական աճի բարձրացման ուղղությամբ:

Թույլ տվեք ցանկանալ նորանոր հաջողություններ` Ձեր ստանձնած նոր պաշտոնում»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ