Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային առաջատար ձեռնարկություններից մեկի՝ «ԼԵԴԱ Սիստեմս» ընկերության նախագահ Վահրամ Մուրադյանին, փոխնախագահ Դագլաս Մակկաֆերտին, GADENCE ընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմ Մալգիսինին: Ամերիկյան «ԼԵԴԱ Սիստեմս» ԲԸ-ն հիմնադրվել է 1995թ. Տեխասի նահանգի Փլեյնո քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը նախկին երևանաբնակ դոկտոր Վահրամ Մուրադյանն է: վարչապետի հետ հանդիպմանը նա մանրամասն տեղեկացրեց ընկերության գործունեության մասին, նշելով, որ այն համաշխարհային շուկայում առաջատար է կիսահաղորդիչների մտավոր սեփականության բլոկների նախագծման ասպարեզում: Ընկերությունը մասնաճյուղեր ունի մի շարք երկրներում, սակայն հիմնական զարգացումները կապված են հայաստանյան մասնաճյուղի հետ, որը շուրջ 2 տարվա պատմություն ունի: Ըստ պրն Մուրադյանի, այժմ մասնաճյուղում աշխատում են բարձր որակավորում ունեցող 110 ինժեներներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Ընկերության նախագահը, իրենց համար այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի և հեռանկարային գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման գիտա-հետազոտական լաբորատորիայի ստեղծումը: «ԼԵԴԱ Սիստեմսի» նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ստեղծված բարենպաստ պայմանների համար, որը թույլ է տալիս ընկերությանը շահութաբեր բիզնես ծավալել հայրենիքում և միաժամանակ լինել խոշոր հարկատուներից ու նույնքան խոշոր ներդրողներից մեկը Հայաստանում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց հայ գործարարի և նրա գլխավորած ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ այն լավագույն օրինակներից է և օտարերկրյա, և ներքին ներդրողների համար՝ Հայաստանը, գործարարության նպաստավոր միջավայրով, շահութաբեր գործունեության վայր դիտարկելու համար: Վարչապետը նշեց, որ կառավարությունը, բարձր տեխնոլոգիաների բնագավառը համարելով մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկը, անում է հնարավոր ամեն ինչ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար: Դա վերաբերում է և օրենսդրական դաշտին, և վարչարարությանը: Այս հարցում կառավարությանը մեծապես օգնում է վարչապետին առընթեր գործող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որտեղ ոլորտի մասնագետները իրենց մտահոգությունները, խնդիրներն ու դրանց լուծման առաջարկներն են ներկայացնում և քննարկում: Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց «ԼԵԴԱ Սիստեմսին»՝ որևէ խնդիր ունենալու դեպքում դիմել խորհրդին: Նա վստահեցրեց, որ Հայաստանում ցանկացած ներդրում կառավարության կողմից ողջունելի է և գտնվում է գործադիր իշխանություն, պետության պաշտպանության ներքո: «ԼԵԴԱ Սիստեմսի» պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով խորհրդի ընձեռած հնարավորությունից օգտվելու առաջարկի համար, վարչապետին հրավիրեցին ընկերություն՝ տեղում ծանոթանալու արվածին և առաջիկա ծրագրերին, ուրախությամբ տեղեկացնելով նաև, որ ԱՄՆ-ից մեր հայրենակիցներն արդեն հետաքրքրված են ընկերության աշխատանքով և ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք ու աշխատել իրենց համար նախընտրելի այդ պայմաններում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ