Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության Արևմտյան Եվրոպայի և Արևելքի գրասենյակի տնօրեն Կարոլին Միլլերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացնելով, որ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին իրենց օժանդակության օգտակարության չափը գնահատելու և նոր ծրագրերի հեռանկարները հստակեցնելու նպատակով, տիկին Կարոլին Միլլերը իր գոհունակությունը հայտնեց համագործակցության ընթացքից ու մակարդակից: Ըստ նրա, մինչև այժմ ձեռք բերված հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել համատեղ աշխատանքով, Հայաստանի կառավարության կողմից տարբեր ծրագրերի իրագործմանը ցուցաբերված շահագրգիռ աջակցությամբ: Գրասենյակի տնօրենի կարծիքով, այսօր արդեն օրախնդիր է պետական կառավարման ոլորտի, աղքատության նվազեցմանն ուղղված բարեփոխումների ընդհանուր մակարդակներից անցնել մարզերում ու համայնքներում նախատեսված բարեփոխումների ծրագրերին: Նա ընդգծեց, որ իր երկրի միջազգային զարգացման նախարարությունը առաջիկայում ուշադրությունը կկենտրոնացնի աղքատության խնդիրների լուծման տեղական նախաձեռնությունների վրա‘ մշակված ծրագրերը փորձարկելով Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Շնորհակալություն հայտնելով բրիտանական կառավարությանը և պատվիրակության անդամներին‘ Հայաստանում ընթացող բարեփոխումներին օժանդակելու համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց այն հանգամանքը, որ բացի երկկողմ համագործակցությունից, բրիտանական կողմը զգալի օգնություն է ցույց տալիս նաև օտարերկրյա այլ դոնորներին հայաստանյան ծրագրերի մշակման և իրագործման մեջ ներգրավելու համար: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրականացվող բոլոր համատեղ ծրագրերը դիտարկում է հանրապետությունում աղքատության կրճատման ռազմավարության ընդհանուր տեսանկյունից: Այդ առումով, կառավարությունում արդեն իսկ մշակվել ու կյանքի են կոչվում մի շարք հեռանկարային ծրագրեր և օտարերկրյա դոնորների հետ աշխատանքը հիմնականում նպատակուղղված է հենց այդ ծրագրերի‘ մասնավորապես բնաչության սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տնտեսության գերակա ճյուղերի, սահմանամերձ և մյուս մարզերի ու համայնքների զարգացման և այլ կարևոր ոլորտների բարեփոխումների խթանմանը: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորեցին նաև օտարերկրյա նվիրատուների աշխատանքի ավելի արդյունավետ համակարգման անհրաժեշտությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ