Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 փետրվարի 2008

 Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձեր ընտրությունը, հանդիսանալով ժողովրդային կամքի արտահայտություն, միաժամանակ դրսևորում է հայրենի ժողովրդի ձգտումը` խաղաղ և հավասարակշիռ գոյավիճակի, կառույցների պահպանման և հառաջդիմության ուղղությամբ, ինչ որ կերաշխավորի տնտեսական աճի դրական ընթացքը և համաժողովրդային բարեկեցության աստիճանական տարածումը երկրով մեկ:

Անձամբ ճանաչելով Ձեզ, ծանոթ եմ և խորապես գնահատում եմ Ձեր վարչական ձեռներեցությունն ու սկզբունքայնությունը` գործելակերպի և կողմնորոշումների մեջ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո հայրենիքը պիտի շարունակի իր բարգավաճումն ու հզորացումը, պահպանելով երկրի անվտանգությունն ու ամենաթանկ զոհողությունների գնով ձեռք բերված արժեքները` անկախությունը, պատիվն ու հպարտությունը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության անքակտելի կապերը և ներդրումը հայրենիքի մեջ, պատմականորեն հին են, որքան Միությունը` սկսած ամենադժբախտ և քաղաքականապես կնճռոտ ժամանակներից մինչև այսօրվա դեպի լուսաշող ապագայի դժվար, բայց հուսալի ուղին: Այս օրերին մենք Հայաստանում ձեռնարկել ենք մեր Միության ամենածավալուն և խիզախ ծրագիրներին, հիմնական նպատակ ունենալով ուժեղացնել սփյուռքահայության նոր սերնդի կապերը իրենց առավել հզորացած հայրենիքի հետ:

Համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ և բարձր հովանավորությամբ, այդ ծրագիրները պիտի իրականացվեն Ձեր իշխանության օրերին` ի փառս մեր հայրենիքին և ժողովրդին:

Ձեզ զորավիգ լինելու և անվերապահ կերպով աջակցելու մեր Միության հավաստիացումը հայտնելով` սրտանց մաղթում ենք Ձեզ արևշատություն և հաջողություն»:

***

Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունը: Ուղերձում, որը ստորագրել են ատենապետ Մայք Խարապյանը և ատենադպիր Հակոբ Անդրեասյանը, մասնավորապես, ասված է.

«Ձեր փայլուն հաղթանակը խոսուն և անհերքելի ապացույցն է մեր ժողովուրդին Ձեր վրա ունեցած անսահման վստահության, որ, անտարակույս, արգասիքն է Ձեր անբասիր հայրենասիրության, անձնվեր ծառայություններուն և բազմապիսի շնորհքներուն: Ռամկավար ազատական կուսակցության աշխարհասփյուռ անդամակցության ու համակիրներու լայն շրջանակին անունով սրտանց կողջունենք Ձեր արժանավոր նվաճումը ազգընտիր նախագահի կոչումին:

Խորապես համոզված ենք, որ ազգային նորագույն մեր պատմության անկյունադարձային այս հանգրվանին, Ձեր հմուտ ղեկավարությամբ, մեր երկիրն ու ժողովուրդը պիտի հաղթահարեն բազմաթիվ դժվարություններ, կերտելու համար շողշողուն այն ապագան, զոր բոլորս անձկությամբ կբաղձանք:

Սրտաբուխ մեր շնորհավորություններուն հետ Ձեզի կհայտնենք նաև Ռամկավար ազատական կուսակցության շարքերուն և ղեկավարության ուխտյալ, վերանորոգ և անվերապահ պատրաստակամությունը ծառայելու հայ ժողովուրդին և սրբազան մեր հայրենիքին»:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ