Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 փետրվարի 2008



Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.



«Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո Ձեր երկրում նկատվում են քաղաքական կայունություն, տնտեսության դինամիկ զարգացում, ժողովրդի կենսամակարդակի զգալի աճ, և նրա ազդեցությունը միջազգային ասպարեզում շարունակաբար ընդլայնվում է: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ աշխատասեր և իմաստուն հայ ժողովուրդն ավելի մեծ հաջողությունների կհասնի իր երկրի կառուցման գործում:



Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, անցած 16 տարիներին հարաբերությունները մեր երկրների միջև կայունորեն զարգանում են` խաղաղ գոյակցության հինգ սկզբունքների հիման վրա: Երկու երկրների ղեկավարների միջև պահպանվող սերտ շփումներն ամրապնդում են մեր ժողովուրդների փոխըմբռնումն ու բարեկամությունը, հետևողականորեն ընդլայնվում են կապերն ու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք արդյունավետորեն պահպանում ենք փոխադարձ հաղորդակցությունն ու համաձայնությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:



Հայաստանը  կարևոր պետություն է Կովկասի տարածաշրջանում: Չինաստանը մեծ ուշադրություն է հատկացնում բարեկամության և համագործակցության հայ-չինական հարաբերություններին, հարգում է հայ ժողովրդի կողմից` իր երկրի իրական դրությանը համապատասխան, ինքնուրույնաբար ընտրված զարգացման ուղին:



Ես պատրաստ եմ ՁԵզ հետ շփումներ պահպանել բարձր մակարդակով, խորացնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում և խթանել բարեկամության և փոխգործակցության հայ-չինական հարաբերությունների տևական և կայուն զարգացումը:



Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում:



Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ Ժողովրդին` ամենայն բարիք»:





 



***



Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.



«Ինձ համար հաճելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:



Համոզված եմ, որ Ձեր ընտրությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի որդեգրած քաղաքական ուղու համար. ուղի, որի նպատակը ժողովրդական Եվրոպայում ուրույն տեղի ապահովումն է:



Թեև առաջիկայում, անկասկած, շատ խնդիրներ կան լուծելու, վստահ ենք, որ Ձեր համոզմունքներով, անաչառությամբ և վճռականությամբ Դուք կատարյալ ղեկավար կլինեք Ձեր երկրի ու նրա բոլոր քաղաքացիների համար»:





***





Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և ժողովրդի բարձր վստահությանն արժանանալու առիթով, ՀՀ վարչապետ ՍերԺ Սարգսյանին շնորհավորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.



«Համոզված եմ, որ պետության ղեկավարի բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կծառայի Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական իրավիճակի հետագա ամրապնդմանը, ժողովրդի բարօրությանն ու բարգավաճմանը, ԱՊՀ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»:







***



ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ ՍերԺ Սարգսյանին ուղղված մեկ այլ` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի շնորհավորական ուղերձում նշված է. «Խորապես համոզված եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձը, քաղաքացիական հստակ դիրքորոշումը, մարդկային ու գործնական բարձր հատկանիշները կծառայեն Հայաստանի Հանրապետության համակողմանի զարգացմանը, նրա միջազգային հեղինակության ամրապնդմանը: Օգտվելով առիթից, հաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում փոխշահավետ կապերն ընդլայնելու և խորացնելու` Մոսկվայի պատրաստակամությունն ու ձգտումը: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու նվաճումներ Ձեր աշխատանքում` ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի»:





 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ