Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելային: Նշելով, որ անկախացումից հետո Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության եվրոպական չափանիշներին ու սկզբունքներին, վարչապետը հույս հայտնեց, որ պրն Էստրելայի այցը նոր ազդակ կհանդիսանա եվրոպական ընտանիքի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման համար: Ըստ վարչապետի, Հայաստանի ու նրա հարևան երկրների հետագա զարգացումը պայմանավորված է նախ և առաջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ինչպես ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ՝ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս իմաստով, Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ դառնալու մեր երկրի ներկայացրած հայտը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի եվրոպական երկրների հետ Հայաստանի ինտեգրացման, տարածաշրջանում առկա բախումները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նշելով, որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է նաև Հարավային Կովկասի կայունությունից, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հավաստեց տարածաշրջանում ընդհանուր ուժերով տևական խաղաղության հասնելու եվրոպական երկրների շահագրգռվածությունը: Ըստ նրա, վեհաժողովի դերն ու խնդիրը կոնֆլիկտների լուծումը չէ, սակայն խորհրդարանական ուժերի միասնական ջանքերը կարող են նպաստել անվտանգության խնդիրների նկատմամբ ընդհանուր տեսակետների ու մոտեցումների մշակմանը, բախումների խաղաղ լուծման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Վկայակոչելով կոնֆլիկտային տարածաշրջաններում միջազգային սեմինարների անցկացման վեհաժողովի դրական փորձը, պարոն Ռաֆայել Էստրելան կարևոր համարեց նաև Հայաստանի մասնակցությունը այս տարվա սեպտեմբերին Թբիլիսիում տեղի ունենալիք տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված սեմինարին: Անդրանիկ Մարգարյանն իր համաձայնությունը հայտնեց այդ գաղափարին, նշելով, որ նման գործընթացները մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային բախումների վերաբերյալ եվրոպական երկրների խորհրդարանականների իրազեկությանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստեց Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նաև այն բոլոր միջազգային նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում քաղաքական, տնտեսական հարաբերությունների խթանմանը, կայունության ու անվտանգության ամրապնդմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ