Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Քննարկվել է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ծրագրի նախագիծը, որն այդ փաստաթուղթը նախապատրաստող միջազգային և տեղական փորձագետների խմբի‘ շուրջ երեք ամիսների աշխատանքի արդյունքն է: Աշխատանքային խմբի անդամները հանձնաժողովին են ներկայացրել իրավական, տնտեսական, քաղաքական համակարգի, պետական կառավարման, օրենսդրական, քաղաքացիական ծառայության, տեղեկատվական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հանգուցային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկությունները: Նշվել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի կազմման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, մի շարք բաժիններ մշակման փուլում են: Նախագծի ներկայացված տարբերակը, ըստ էության, փորձագիտական խմբի միջանկյալ հաշվետվությունն է կամ նախնական զեկույցը, որի նպատակը հիմնական մոտեցումների ճշգրտումն է, որոնք հաշվի կառնվեն խմբի հետագա աշխատանքներում: Քննարկման ժամանակ, որպես հակակոռուպցիոն կարևոր ուղղություններ, նշվել են աղքատության կրճատման, գործարար միջավայրի ստեղծման, հարկային ու մաքսային քաղաքականության բարելավման, օրենսդրական նպաստավոր դաշտի ապահովման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, քաղաքականության մշակմանը հանրության, հասարակական կազմակերպությունների լայն մասնակցության գործընթացի թափանցիկության և այլ միջոցառումներ: Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչև հունիսի 1-ը ժամկետ է տվել ծրագրի նախագծի և նիստում արտահայտված տեսակետների վերաբերյալ բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որոնք հաշվի առնելուց հետո, հանձնաժողովը գնահատական կտա ներկայացված աշխատանքին: Հակակոռուպցիոն հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո, լրամշակված ծրագրի նախագիծը կդրվի նաև հանրության լայն շրջանակների քննարկմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ