Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է գործարարության աջակցման խորհրդի նիստ: Խորհրդի քարտուղար, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է նախորդ նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հանձնարարականները հիմնականում վերաբերում էին խորհրդի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Մասնավորապես, հանձնարարված էր նիստի օրակարգում ընդգրկված և լուծում պահանջող հարցերը նիստից հինգ օր առաջ ուղարկել խորհրդի անդամներին, նաև իրավասու նախարարություններին ու գերատեսչություններին‘ վերջիններիս կարծիքները ևս ներկայացվող հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ նկատի առնելու համար: Այս և նախորդ նիստում վերոհիշյալ նպատակով տրված բոլոր հանձնարարականները, ըստ Վ.Մովսիսյանի, կատարված են: Այսօրվա նիստի օրակարգի հարցերից մանրամասն քննարկվել է «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ևս նախորդ‘ մարտի 1-ի, նիստի հանձնարարականներից էր, որի վերաբերյալ կցված էին նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, սոցիալական ապահովության նախարարությունների կարծիքներն ու տեղեկանք‘ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ: Օրինագիծը ներկայացնող ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ առաջարկվող լրացման նպատակն է գործատուի և աշխատողի միջև հստակ կարգավորել պարապուրդի վճարման հետ կապված հարաբերությունները, որպեսզի աշխատողները չտուժեն: Զեկուցողի ներկայացմամբ, անհրաժեշտ է գործատու-աշխատող պայմանագրում նախատեսել ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման որոշակի առանձնահատկություններ, ինչի համար էլ առաջարկվող օրինագիծը իրավական հիմք կհանդիսանա: «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է 10-րդ հոդվածի առաջին կետը լրացնել նոր պարբերությամբ: Այն է‘ «պատվիրատուի տրամադրած հումքի և նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատուների մոտ ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարումը կարգավորվում է աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով»: Օրենքի նախագիծը մինչ այս քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ, սակայն մինչև կառավարության նիստի ներկայացնելը, որոշվել է քննարկել նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու տեսակետները ևս: Քննարկման արդյունքում հնչած առաջարկները խորհրդի քարտուղարությանը ներկայացնելու համար տրվել է մեկ շաբաթ ժամկետ, որից հետո, վարչապետի հանձնարարությամբ, առևտրի և տնտեսական զարգացման նախարարը օրինագիծը կներկայացնի կառավարության նիստի քննարկմանը: Օրակարգի հաջորդ հարցը‘ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով օտարերկրյա ներդրողի համար սահմանված ՀՀ օրենսդրության 5 տարվա կայունության երաշխիքների կիրառմանը խոչընդոտող վարչարարական և օրենսդրական հարցերի քննարկումն էր, որի առիթ էր հանդիսացել, մասնավորապես, «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի դիմումը խորհրդին: Նիստին ներկա էին նաև հիշյալ ընկերության ներկայացուցիչները: Նրանք խնդրում են թույլ տալ ընկերությունում 1998 թ-ից կատարված մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի և սպասվող 15 մլն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրումներով գնված սարքավորումների (հիմնական միջոցներ) դիմաց վճարվելիք ԱԱՀ-ի գումարի փոխհատուցում կամ հաշվանցում այլ հարկատեսակների դիմաց պարտավորությունների հաշվին: Սրա վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ ու հիմնավորումներ: Ընդգծվել է , որ պետությունը շահագրգիռ է և հնարավորինս խթանում է ներդրումների, այդ թվում‘ օտարերկրյա, ներգրավումը մեր տնտեսության մեջ, սակայն օտարերկրյա ներդրողներն էլ պարտավոր են հարգել մեր պետության օրենքները: Խորհրդի անդամները հիշեցրել են, որ իրենք դատական ատյանի գործառույթներ չեն կարող ստանձնել և առաջարկել են «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ին հարցի լուծման համար շարունակել բանակցությունները պայմանագիրը ստորագրած մյուս կողմի հետ, համաձայնության չգալու դեպքում‘ դիմել դատարան: Մեկ շաբաթ հետո, բանակցությունների արդյունքները, վարչապետի հանձնարարությամբ, կքննարկվեն իր մոտ հրավիրվելիք առանձին խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ կառավարությունը մշակում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որը կներառի այդ ոլորտի բոլոր խնդիրների լուծումները, կհստակեցնի խաղի կանոնները: Այսօրվա նիստում քննարկվել է նաև «Արմիտալ» ՍՊԸ-ի դիմումը, որը դժգոհում է մաքսային պետական կոմիտեի վերաբերմունքից, նշելով, որ ցորենի ներկրման բազային գնի հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում «Արմիտալ»-ի և նրա մրցակից այլ ներկրողների միջև: Ընկերությունն առաջարկում է մաքսային կոմիտեին‘ նույն բազային գինը կիրառել բոլոր ներկրողների համար, ինչը վերոհիշյալ կոմիտեն, շուկայական հարաբերությունների պարագայում, անտրամաբանական և իր լիազորություններից դուրս է համարում: Խորհրդի անդամները, չժխտելով ցորենի ներկրման, հացարտադրության ոլորտում ստվերիային դաշտի առկայությունը և օրեցօր աճող միկրոաղացների նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու դժվարությունը, նշել են, որ կառավարությունը վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մշակման ու կիրառման ուղղությամբ աշխատանք պետք է տանի, նաև նպաստի տնտեսվարողների գործունեությունը հրապարակային դարձնելուն ու մրցակիցների միջև միմյանց նկատմամբ կասկածը, անվստահությունը ցրելուն: Քանի որ մաքսային պետական կոմիտեն դիմել է դատարան, գործարարության աջակցման խորհուրդը կողմերին առաջարկել է արտադատարանական բանակցություններ վարել, ընդհանուր հայտարարի չգալու դեպքում‘ վերջին խոսքը թողնելով դատարանին: Նիստում քննարկվել է նաև «Արմավիա», «Կոկա-Կոլա» բոթլերս Արմենիա, «Երևանի ոսկերչական գործարան» ընկերությունների դիմումները, «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Մանես և Վալլեքս ՓԲԸ) գլխավոր տնօերն Վալերի Մեջլումյանի կողմից կառավարության N692 որոշման մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, որոնք վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու» կարգին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ