Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 փետրվարի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին և ի դեմս նրանց` ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օժանդակել են փետրվարի 19-ին հանրապետությունում անցկացնելու ԵԱՀԿ-ի և Եվրամիության առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան ընտրություններ:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ներկա պահին կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն բոլոր այն փաստերը, որոնք կան ընտրախախտումների հետ կապված: Վարչապետը չափազանց կարևոր է համարել նաև, որ կառավարության անդամներն անհապաղ ձեռնամուխ լինեն նախանշված ծրագրերի իրականացմանը: «Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, և այդ ծրագրերը պետք է բերեն նրան, որ յուրաքանչյուր ամիս մեր ժողովուրդն իրոք զգա փոփոխություններ, պիտի բարեփոխումներն արագանան, սա կարևորագույն խնդիր է», - ընդգծել է վարչապետը:

Այնուհետև անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով, կառավարությունը սահմանել է, որ հիշյալ ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն`

1) բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար նախատեսված հատկացումների սահմաններում` Գյումրի քաղաքում այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004թ. մարտի 1-ի, իսկ Սպիտակ քաղաքում` 2007թ. մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքից,

2) փախստական ընտանիքների համար նախատեսված հատկացումների սահմաններում` Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքները` ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից ներկայացված ցուցակի համաձայն:

ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարը: Որոշմամբ ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր գլխով` «Բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցների ներգրավմամբ վկայագրի միջոցով աջակցության տրամադրման և վճարման կարգն ու պայմանները»: Համապատասխան հանձնարարականներ են տրվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին: ՀՀ քաղաքաշինության նախարարին, մասնավորապես, հանձնարարվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2008թ. հունիսի 15-ին:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Մաստեր Պլանի փոփոխությունները` դրա երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների մասով: Սահմանվել է, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների վերակառուցման նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը և հաստատումը իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առաջարկը` «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 392-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» օդանավակայանի Մաստեր Պլանում փոփոխություններ կատարելու մասին և որ այդ փոփոխություններն ուղղված են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ներկայիս սպասարկումների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային համալիրի կառուցմանը: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` որոշման մեջ նշված առանձին խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել գրավոր առաջարկություն:

Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման ու շինարարական աշխատանքների ավարտման մասին» N 1583-Ն որոշման մեջ, որի համաձայն որոշման N 2 հավելվածով ներկայացված Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամների ցուցակը շարադրվել է նոր խմբագրությամբ` այն լրացնելով կոոպերատիվի անդամների անձնագրային տվյալներով, ինչը պայմանավորված է հիշյալ նախկին կոոպերատիվի անդամներին հատկացվող բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ:

Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում ՀՀ նախարարությունների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը: Որոշմամբ հավանություն է տրվել նաև հիշյալ ազգային ծրագրով նախատեսված 2008թ. ընթացքում ՀՀ նախարարությունների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տարածքային կառավարման, բնապահպանության, մշակույթի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 4 մլն դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Անիպեմզա գյուղական համայնքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով, այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` հարցի լիարժեք լուծման հնարավորության վերաբերյալ առանձին զեկուցագիր ներկայացնել ՀՀ վարչապետին:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 9 մլն 872.9 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. առաջին եռամսյակում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար: Գումարը հատկացվել է 2008թ. փետրվարի 25-26-ը Երևանում կայանալիք ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից «Հանդուրժողականության և այլատյացության հիմնախնդիրները Հարավկովկասյան տարածաշրջանում (Սումգայիթ-20)» գիտաժողովի անցկացման նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ և հաստատել է դրա կանոնադրությունը: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Որոշմամբ «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ է վերցվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի 515.4քմ ընդհանուր մակերեսով տարածքը և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. ապրիլի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 27 մլն 421 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` նախարարության վարչական շենքի նորոգման նպատակով: Եվս 102 մլն դրամ է հատկացվել «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին` որպես պետական աջակցություն, թարգմանչական աշխատանքների իրականացման համար:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ-ի և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009թթ. ազգային ծրագրով նախատեսված` ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով, ԵՄ իրավական ակտերի որակյալ հայերեն, ինչպես նաև ՀՀ իրավական ակտերի Եվրամիության որևէ պաշտոնական լեզվով որակյալ թարգմանության ապահովման անհրաժեշտությամբ:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական արձանագրության կնքման առաջարկություններին:

«Հարկային ծառայության մասին» և «Զենքի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատակիցների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը: Սահմանվել են նաև հարկային պետական ծառայությունում օգտագործվող անհատական պաշտպանության զենքի և հատուկ միջոցների ցանկն ու քանակը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1992թ. հուլիսի 15-ի «ՀՀ հարկային պետական տեսչության աշխատակիցներին հրազեն կրելու իրավունք վերապահելու մասին» N 402 որոշումը:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման մեջ, ինչը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացմամբ, որով ՀՀ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնների ցանկում ավելացվել է «քննչական գլխավոր վարչության պետի» պաշտոնը: Որոշմամբ սահմանվել է նաև այդ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչումը` «ոստիկանության գեներալ-լեյտենանտ»:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված Էմիլ Տարասյանին նշանակել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան, գործադիրը որոշել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրատվության կարգով տրված և ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N 1080-Ա որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրի հիմնական մասի օտարումից (ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 20-ի N 1129-Ա որոշման համաձայն) մնացած 648.498.748 դրամ սկզբնական արժեքով օժանդակ սարքավորումներից` 430.238.059 դրամ սկզբանական արժեքով սարքավորումները` որպես գույքի մեկ միավոր, ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերության ՀՀ-ում հիմնադրած «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին, իսկ 212.260.689 դրամ սկզբնական արժեքով խողովակները հետ վերցնել և հանձնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինությանը և դրանք` որպես գույքի առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով:

Նիստում որոշվել է նաև ՀՀ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների` «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի հողերից 0.29 հա-ն փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Մարտ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ