Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 մայիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2002 թ. ապրիլի 25-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու և օգնության մասին Վրաստանի կառավարության կոչին արձագանքելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարականներ տրվեցին համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին՝ Վրաստանի կառավարությանը նյութատեխնիկական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու ցանկություն արտահայտած կազմակերպություններին ու հիմնարկներին օժանդակելու վերաբերյալ: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002 թ. մարտի 21-ի որոշման մեջ, գործադիրը որոշեց «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից մինչև 1 մլրդ 649 մլն դրամ ուղղել առողջապահության բնագավառի նախորդ տարիների պարտքերի մարմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ թույլ կտա մարել ոչ միայն 2001 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց պետբյուջեից թերֆինանսավորման պատճառով առաջացած, այլև նախորդ տարիներից մնացած պարտքերը: Նիստում նշվեց, որ դա նաև հնարավորություն կտա մեղմելու ներկայիս սոցիալական լարվածությունը՝ աշխատավարձի գծով ունեցած պարտավորությունների ուղղությամբ: Հայաստանի կույրերի միավորման ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով, կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդի միջոցների հաշվին այդ ընկերություններին հատկացնել 2001 թ. չորրորդ եռամսյակի և 2002 թ. ընթացքում իրենց հիմնական գործունեության արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի գումարը: Չիանաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 3 մլն յուան գումարի չափով տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կարգավորելու նպատակով, կառավարությունը որոշում ընդունեց նշված գումարի չափով 2002 թ. Հայաստան ներկրվելիք 40 միավոր տրակտորները բաց աճուրդով իրացնելու մասին: Առանձին որոշումներով հաստատվեցին Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Այլ որոշումներով գործադիրը հաստատեց չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման կարգը, նաև առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման ու նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգերը: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը: Կառավարությունը հաստատեց Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հանձնարարվեց մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ եռամսյա ժամկետում ապահովել նշված ցուցակի պաշտոնական հրապարակումը: Նիստում որոշում ընդունվեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնները, վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու մասին: Սահմանվեց, որ դրանց գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Այլ որոշումներով կառավարությունը համաձայնություն տվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի համար ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ պատասխանատվության և տարերային ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման գործում օգնություն ցույց տալու ժամանակ կատարված ծախսերի փոխհատուցման կարգի մասին», «Տրանսպորտային-էքսպեդիտորական գործունեություն իրականացնելիս ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Հոկտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ