Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Ջուդի Օ'Քոննորին, որն ավարտում է պաշտոնավարությունը տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վերջին տարիներին ՀԲ-ի հետ համագործակցությունը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է տիկին Օ'Քոննորի անձնական ներդրումը Հայաստանում նախատեսված համատեղ ծրագրերի իրագործման մեջ: Վարչապետը հավաստել է ՀԲ-ի հետ սերտ փոխգործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ բանկի տարածաշրջանային նոր տնօրենը նույն արդյունավետությամբ կշարունակի աշխատել՝ հաջողությամբ ավարտելով մեր երկրում ՀԲ-ի ծրագրերը: Իսկ տիկին Օ'Քոննորին վարչապետը մաղթել է աշխատանքային ու անձնական հաջողություններ: Համշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը ևս իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում համատեղ իրականացվող աշխատանքներից՝ նշելով, մասնավորապես, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի և կառավարության սերտ համագործակցությունը, որն աշխատանքների հաջող ընթացքի գրավականն է: Նա նշել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման, աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ վարչապետի գլխավորությամբ կատարվող աշխատանքների արդյունավետությունը: Ջուդի Օ'Քոննորը վստահեցրել է, որ ՀԲ-ի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ