Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 մայիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ վարչապետին առընթեր երիտասադրության հարցերով խորհրդի նիստ: Քննարկվեցին հանրապետությունում երիտասարդության ոլորտի 2002 թ. միջոցառումների ծրագիրը, Համահայկական երիտասարդական փառատոնի անցկացման կազմակերպական և այլ հարցեր: Առաջին հարցի կապակցությամբ նշվեց, որ անցած տարվա համեմատությամբ այս տարի երիտասարդությանը վերաբերող միջոցառումների շրջանակը անհամեմատ լայն է: Քննարկման ներկայացված ծրագիրն ամփոփում է նախատեսվող մի քանի տասնյակ միջոցառումների ցանկը՝ ըստ ոլորտների, կատարման պատասխանատուների և ժամկետների: Ծրագրի համաձայն, միջոցառունմերն իրականացվելու են նախարարությունների ու գերատեսչությունների, մարզպետարանների ու քաղաքապետարանների կողմից՝ պետական կառավարման համակարգի զարգացման, իրավական, սոցիալ-տնտեսական, հայրենասիրական դաստիարակության, հոգևոր-մշակութային և այլ խնդիրներ ընդգրկող ոլորտներում: Առանձին ուշադրություն է դարձված համահայկական և միջազգային երիտասարդական համագործակցությանը աջակցելու միջոցառումներին, որտեղ կարևորներից են համահայկական երիտասարդական համաժողովի, Եվրախորհրդի հետ համատեղ տարածաշրջանային կենտրոնի ստեղծման նպատակով սեմինարների կազմակերպումը: Ծրագիրը կիրականացվի պետական բյուջեի, միջազգային ծրագրերի ու դրամաշնորհների, ինչպես նաև մարզային ու համայնքային ֆինանսական միջոցներով: Նշվեց նաև, որ նախորդ տարի մի շարք՝ մասնավորապես Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում անցկացված միջոցառումներն ավանդական դառնալու միտում ունեն, ինչը խրախուսելի է: Կարևորելով միջոցառումների ժամանակին և հստակ կատարումը, Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց եռամսյակային կտրավածքով հետևել դրանց կատարման ընթացքին և արդյունքները ներկայացնել խորհրդին: Վարչապետը հանձնարարեց նաև ավելի ակտիվորեն համագործակցել մարզպետարանների հետ՝ ինչպես ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու, այնպես էլ տեղերում կազմակերպվող միջոցառումներին օժանդակութուն ցույց տալու համար: Անդրանիկ Մարգարյանը ընդգծեց նաև երիտասարդության հարցերով խորհրդի դերը մարզերում նախատեսվող փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոնների ստեղծմանն աջակցելու, դրանք երիտասարդ կադրերով համալրելու գործում: Քննարկումից հետո խորհուրդը հաստատեց երիտասարդության ոլորտի 2002 թ. միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ վարչապետը մեկ շաբաթ ժամկետ տվեց՝ մարզպետարանների հետ համատեղ ծրագիրն ամբողջացնելու և լրամշակելու համար: Օրակարգի երկրորդ հարցի կապակցությամբ զեկուցվեց, որ Համահայկական երիտասարդական փառատոնը անցկացվելու է հուլիսի 29-ից օգոստսի 5-ը, Դիլիջանում և Սևանում՝ հանրապետության բոլոր մարզերի, պետական և մի շարք արտոնագրված բուհերի, ինչպես նաև Արցախի ու Ջավախքի ավելի քան 600 երիտասարդների մասնակցությամբ: Փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի կունենան սպորտային, մշակութային և ինտելեկտուալ բազմաթիվ մրցումներ ու միջոցառումներ: Այն կեզրափակվի Սևանում՝ Նեպտունի օրվա շրջանակներում անցկացվող ջրային մարզաձևերի մրցումներով և եզրափակիչ համերգային ծրագրով: Նշվեց, որ հանրապետության բոլոր շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները, ուսանողական-երիտասարդական հաստատություններն ու կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու համահայկական այդ կարևոր միջոցառման իրականացմանը: Վարչապետը հանձնարարեց մինչև մայիսի 15-ը ամփոփել փառատոնի կազմակերպման հետ կապված բոլոր խնդիրները և ներկայացնել խորհրդին: Նիստում լսվեց նաև սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրամադրված ուղեգրերով զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների ամառային հանգիստը և առողջարանային բուժումը կազմակերպելու հարցը: Նշվեց, որ այս տարի ամառային հանգստի ուղեգրերից կօգտվեն նշված ընտանիքների 450, իսկ առողջարանային ուղեգրերից՝ 60 երեխաներ: Վաչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց բնակչության սոցիալական խնդիրների լուծմամբ զբաղվող վարչական մարմինների և կազմակերպությունների կողմից աշխատանքներում կրկնողության բացառումն ու նրանց համագործակցությունը՝ սոցիալապես անապահով խմբերին հնարավորինս նպատակային և լիարժեք օգնություն ցույց տալու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ