Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 փետրվարի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Զբոսաշրջության զարգացման հայեցակարգին: Այն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մրցունակության մասնավոր հատված» ծրագրի, «Հայաստան 2020» ծրագրի և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի համագործակցությամբ` հաշվի առնելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, միջազգային փորձը, ինչպես նաև Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները: Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նպատակն է բնութագրել և գնահատել Հայաստանում զբոսաշրջության զարգացման միտումներն ու հեռանկարները, սահմանել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գնահատել մարտահրավերներն ու խոչընդոտները և որոշել նպատակի իրականացման համար պետական քաղաքականության խնդիրները, ուղղություններն ու սկզբունքները:


Նիստում գործադիրը քննարկել է նաև «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին», ինչպես նաև բանկային ու ֆինանսական ոլորտների կարգավորմանը նվիրված շուրջ մեկ տասնյակ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Մի շարք ՀՀ օրենքների նախագծեր համարվել են անհետաձգելի: Հանձնարարվել է շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ մեկ անգամ ևս քննարկել և վերջնական տեսքի բերել ՀՀ օրենքների նախագծերը:


Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N420-Ն որոշման, ինչպես նաև փոփոխություն 2007թ. ապրիլի 19-ի «ՀՀ-ում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30-ի N 420-Ն որոշման կիրառման ընթացքում առաջացած նոր հարաբերությունների կարգավորման և որոշման մեջ տեղ գտած մի շարք ձևակերպումների և հասկացությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, սահմանվել է առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայի եռաստիճան համակարգը, հստակեցվել է ՀՀ-ում փախստականի, միգրանտի, ապաստան հայցողի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առողջության առաջնային պահպանման ծառայություններից օգտվելու կարգը և այլն:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 445 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` ս.թ փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության ք. Երևան, Վ. Սարգսյան 3 հասցեում հրդեհի հետևանքով, ՀՀ արդարադատության նախարարության բնականոն գործունեությունը ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում ծավալելու նպատակով:


Այլ որոշումներով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, իսկ հիշյալ ծրագրով ՀՀ դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ստացված ՀՀ դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա: Փորձագիտական աշխատանքի 1 ժամվա նախահաշվային արժեքը 2008թ-ի համար սահմանվել է 370 դրամ:


Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) պահառուի լիազորությունները վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը:


Մեկ այլ որոշմամբ սահմանվել է հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը ստեղծել է նաև «ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ինչպես նաև սահմանել է դրա գործունեության նպատակներն ու խնդիրները: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել ՀՀ պաշտպանության նախարարի` ՀՀ ՊՆ-ի տնօրինության պաշտոնեական (ծառայողական) բնակարանները, ինչպես նաև հանրակացարանների կացարանները, որպես պետական բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներ, այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնելու վերաբերյալ առաջարկությանը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել զբաղեցված բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով բնակիչների միջոցների հաշվին:


Կառավարությունը հավանություն է տվել «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է` ՀՀ փոփոխված սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, օրենքով կարգավորել ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:


Նիստում գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը սահմանելու մասին» N 184-Ն որոշումը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների (09.04.2007թ.) հետևանքով 2007թ. մայիսի 26-ից ՀՀ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման գործառույթը վերապահվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:


«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նոտարների և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը, ինչպես նաև նոտարներին և հիշյալ կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Դրանց կատարման նպատակով ԿԲ-ի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ու օգտագործման առանձին կարգ, որը համապատասխանեցնում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների կանոնակարգման մոտեցումները` ֆինանսական համակարգի քաղաքականության միասնական մոտեցումներ ապահովելու նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերի բաշխման մասին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշմանը համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երեան քաղաքի Օրբելի N 22 հասցեում գտնվող բազմահարկ շենքից հետ վերցնել 1536.0 քմ ընդհանուր մակերեսով և 22643.22 հազար դրամ արժողությամբ 1-ին, 7-րդ, 8-րդ, 9-րդ հարկերը, որոնցից` 364.0 քմ մակերեսով և 5365.971 հազար դրամ արժողությամբ 9-րդ հարկը ամրացնել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 1172.0 քմ ընդհանուր մակերեսով և 17277.249 հազար դրամ արժողությամբ 1-ին, 7-րդ և 8-րդ հարկերը` «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով: Որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 200 մլն դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` ՀՀ ԳԱԱ «Ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ից հետ վերցվող 1-ին, 8-րդ և 9-րդ հարկերի կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N1907-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային ու մարզային կենտրոնների բժիշկ-հիգիենիստներն ու բժիշկ-համաճարակաբանները, ինչպես նաև սանիտարական կարանտինային կետերի բժիշկ-համաճարակաբաններն ու համաճարակաբանի օգնականները ևս ընդգրկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջության համար վնասակար, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքներ կատարողների ցանկում և այսուհետ կարող են օգտվել ցանկում ներառվածների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հունվարի 1-ից:


Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի, ՀՀ Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող, «Աղդաբան» կոչվող տարածքի հողերի, ՀՀ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի, ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ